Արարատ Միրզոյանը Կարգին Հայկոյին համեմատեց Նիկոլ Փաշինյանի հետ
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ զրույցում լրատվամիջոցներն անդրադարձան նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, մասնավորապես՝ հնչեց դիտարկում այն մասին, որ եթե այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվեց:
Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
«Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները:
Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ