Հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում 10.100-ով նվազել է մշտական բնակչության թիվը
«Առավոտը» գրում է. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 հազար 100-ով:
Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակչության 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի՝ 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 969 հազար 800 մարդ: Իսկ 2017-ի այս նույն ժամանակահատվածում ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 979 հազար 900 մարդ:
Ընդ որում, 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 894 հազար 400, իսկ գյուղականը՝ 1 միլիոն 75 հազար 400:
2017-ի հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 898 հազար, գյուղականը՝ 1 միլիոն 81 հազար 900:
Հանրապետությունում հուլիսի 1-ի դրությամբ քաղաքային մշտական բնակչության թիվը նվազել է 3600-ով, գյուղականը՝ 6500-ով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ