Փոխնախարարն էլ LEXUS ունի
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան դոլար եւ 1613 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել 5 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
Ուդումյանը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է, տարբեր կազմակերպությունների հետ աշխատել է որպես ֆրիլանսեր, եղել է ՄԱԿ–ի հայկական ասոցիացիա հ/կ–ի ծրագրերի համակարգողը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ