Երեւանի 4 վարչական շրջանների ղեկավարները հրաժարականի դիմումներ են գրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում: Նրանց հետագա ղեկավարումը դեռեւս շարունակում է օդում կախված մնալ: Նրանցից մի քանիսն անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ