Երեւանի ավագանու ընտրությունները հավանաբար կկայանան սեպտեմբերին՝ 16-ին կամ 23-ին
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որեւէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին՝ Երեւանի 2800-ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա:
Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ՝ Երեւանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա: Ստացվում է՝ կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար:
Հիշեցնենք՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին՝ այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ