Մենք բարեփոխում ենք սահմանադրությունը, որ հնարավորություն ունենանք օգտագործել սփյուռքի պոտենցիալը
Մենք բարեփոխում ենք սահմանադրությունը, որ հնարավորություն ունենանք օգտագործել սփյուռքի պոտենցիալը։ Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր եւ հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ՌԴ–ում շատ հայեր են ապրում, չի պատրաստվում Փաշինյանը նրանց հրավիրել իր թիմ։
«Իհարկե, պատրաստվում եմ։ Սակայն խնդիրն այն է, որ մենք մեծ խոչընդոտներ ունենք մեր սահմանադրությունում, քանի որ այն մարդիկ, որոնք…այն քաղաքացիները... Նախարար, օրինակ, կարող է նշանակվել միայն ՀՀ այն քաղաքացին, որը վերջին 5 տարին ունեցել է միայն ՀՀ քաղաքացիություն եւ մշտապես բնակվել է ՀՀ–ում։ Եվ հիմա մենք պատրաստվում ենք փոխել սահմանադրության այդ հոդվածը, որ հնարավոր լինի օգտագործել սփյուռքի պոտենցիալը, այդ թվում՝ Ռուսաստանի հայ համայնքի, որ նրանց հրավիրենք նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու»,–նշել է Փաշինյանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից