Ընտրությունդ շաքարով կտրեմ. Հայաստանում շաքարավազը կրկին թանկանում է
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի խանութներում շաքարավազը կրկին թանկանում է։ Նախօրեի դրությամբ «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 410 դրամով։ Հունվարի համեմատ շաքարավազը թանկացել է 5-10 դրամով:
Նախօրեի դրությամբ հարեւան Վրաստանում, մասնավորապես Թբիլիսիի «Քաֆուր» սուպերմարկետում 1 կգ շաքարավազը արժե 1.70 լարի, որը դրամի վերածած կազմում է 3222 դրամ։ Երեկվա դրությամբ ՌԴ մայրաքաղաքի սուպերմարկետում («Աշան», «Պկատուրչկա», «Պերեկրյոստոլ») մեկ կգ շաքարավազի մանրածախ գինը կազմում էր 320-328 դրամ։ Ստացվում է, որ Հայաստանում շաքարավազը 27-25 տոկոս ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում եւ ԵՏՄ ՀՀ գործընկեր Ռուսաստանում։
Սա ունի նաեւ մեկ այլ տրամաբանական բացատրություն․շաքարավազի բիզնեսի մենաշնորհը Հայաստանում պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որը ՀՀ ռեյտինգային ցուցակում է։ Իսկ առջեւում ընտրություններն են՝ փող է պետք։ Շատ փող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)