Որոշվել է բոքոն հացի՝ բնությանը տված վնասի չափը
Շեֆիլդի համալսարանի գիտնականները (Մեծ Բրիտանիա) հաշվարկել են բոքոն հացի արտադրությամբ շրջակա միջավայրին հասցվող վնասը։ Այս մասին գրում է Nature Plants պարբերականը։
Բոքոն հացի արտադրության դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության կեսից ավելին բաժին է ընկնում ցորեն աճեցնելուն, որի ժամանակ հատիկի մեծ բիոզանգված ստանալու համար գործածվում է ամոնյակի նիտրատ։ Պատրաստի մթերքը պատասխանատու է 0,589 կգ ածխաթթու գազ մթնոլորտ արտանետելու համար։
Նման եզրակացության գիտնականները հանգել են՝ հետեւելով բոքոնի արտադրության «ամբողջական շրջափուլին»՝ 0,8 կգ զանգվածով՝ ցորենն աճեցնելուց մինչեւ վերջնական մթերք ստանալն ու խանութներում հայտնվելը։
Հետազոտության հեղինակները նշում են, ոև հազիվ թե XXI դարում հաջողվի հասնել ցորենի աճեցման դեպքում պարարտանյութերի կիրառման կրճատմանը։ Գիտնականների կարծիքով՝ դա թույլ կտար կրճատել ածխաթթու գազի արտանետումները եւ աննշան նվազեցնել համաշխարհային տաքացման տեմպերը։
Ըստ փորձագետների՝ սննդամթերքների արտադրությանն է բաժին ընկնում ջերմոցային գազերի մարդածին արտանետումների մոտ մեկ երրորդը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)