Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատրաստվում Է սատարել հայտնի ընտրակեղծարարին
«Ժողովուրդ»-ը գրոում է․
«Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատրաստվում Է ԱԺ առաջիկա ընտրություններում Կոտայքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից սատարել հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանին։ Հիշեցնենք՝ Սանամյանը մինչեւ վերջերս աշխատում Էր ՊԵԿ-ում՝ որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, եւ համակարգից դուրս գալու նախօրեին Սերժ Սարգսյանը նրան շնորհեց մաքսային ծառայության գեներալի կոչում։
Իսկ Արամ Դանիելյանը Սանամյանին Է սատարում, քանի որ նա «անուրանալի ներդրում» ունի իր՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու հարցում, հենց Սանամյանին Էր վերապահված Դանիելյանի օգտին ընտրակեղծիքներ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու գործը։
«Ժողովուրդ»–ի հարցին՝ Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի, Արամ Դանիելյանն ասել Է. «Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու։ Արամ Հարությունյանին Էլ ես շատ հարգում եմ, բայց ես Էս տարածքի շտաբի պետն եմ։ Ինքը ինձ աջակցել Է... իրենք երկուսն Էլ ՀՀԿ– ի ռեյտինգային ցուցակում կան... մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)