Արյունահեղությո՞ւն է լինելու. «Ավշարի Արայիկը» հայտարարել է, որ անձամբ է պատժելու Մուրադյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ական թեկնածուների` ԱԺ պատգամավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների մասնակցությամբ նախօրեի գիշերը Մասիսում մեծ ծեծկռտուք է եղել: Սա այն բանից հետո, երբ Արայիկ Գրիգորյանն իր նախընտրական շտաբը բացել է Մասիսում` հենց Մուրադյանի շտաբի կողքին: Մինչդեռ, ըստ նախնական պայմանավորվածության, Գրիգորյանը պետք է կուսակցության օգտին ձայներ հավաքեր Ավշարի շրջանում, Մուրադյանը` Մասիս քաղաքում: Բայց Գրիգորյանը խախտել է պայմանավորվածությունը։
Տեսնելով մրցակից թեկնածուի շտաբը՝ Մուրադյանի կողմնակիցները հարձակվել ու ծեծել են Արայիկ Գրիգորյանի կողմնակիցներին:
Ըստ ամենայնի, այս պատմությունը դեռ շատ է «ջուր քաշելու». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արայիկ Գրիգորյանը նախօրեի գիշերը Մասիսում հրապարակավ հայտարարել է, որ իր շտաբի վրա հարձակում կատարած անձինք պատասխան են տալու, եւ ինքն անձամբ է պատժելու Մուրադյանին: Ու չի բացառվում, որ այստեղ բանը հասնի արյունահեղության: Հետաքրքիր է՝ նա իր սպառնալիքները կիրագործի՞, թե կնահանջի՝ ենթարկվելով «թեման կուլ տալու» պահանջներին։
Նշենք նաեւ, որ ՀՀԿ-ականների միջեւ լարված վիճակ է Հայաստանի մյուս ընտրատարածքներում եւս, թեեւ գործը դեռ բռունցքներին չի հասել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այսօր Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել իր կուսակցության ռեյտինգային թեկնածուների հետ: Իսկ նպատակը ընտրատարածքներն իրար մեջ բաժանելն ու կրկին սահմաններ գծելն է լինելու, որպեսզի նման բախումներ չլինեն, բանը չհասնի կրակոցներին։
Ս. Սարգսյանը ծրագրել է նաեւ հանդիպել Մուրադյանի ու Գրիգորյանի հետ` փորձելով կանխել նաեւ նրանց մեջ հետագա պատերազմը: Տեսնենք՝ ինչով կավարտվի «գլադիատորական» մարտերի հերթական փուլը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)