Ադրբեջանի ընդդիմությունը բոյկոտում է նախագահի արտահերթ ընտրությունը
Ադրբեջանական ընդդիմությունն՝ ի դեմս Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի վճռել է ապրիլի 11-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները բոյկոտել։
Contact.az-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր ուժը մտադիր է բողոքի ցույցեր կազմակերպել այս ընտրական քարոզարշավի դեմ։
Facebook-ի իր էջում ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին գրել է, որ հերթական նախագահական ընտրությունները նախատեսվում էին հոկտեմբերի 17-ին։ Այս մասին հայտարարվել էր երեք շաբաթ առաջ։ Այդ օրը (հոկտեմբերի 17-ը) նույնիսկ ոչ աշխատանքային օր էր հայտարարվել։ Իսկ այժմ հանկարծ արտահերթ ընտրություններ են հայտարարվում, ընդ որում՝ ընտրական քարոզարշավի մեկնարկից հինգ օր առաջ։ Այս ընթացքում երկրում ոչ մի արտակարգ իրադարձություն չի եղել, որով կարելի կլիներ պայմանավորել արտահերթ ընտրությունների անցկացումը։
«Մենք արտահերթ ընտրությունների նշանակումը դիտարկում ենք ընտրական ինստիտուտների, կամ դրա մնացորդների հանդեպ ծաղրանք»,-նշել է նա։
Նա նաեւ հիշեցրել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը նախորդ՝ 2013 թվականի ընտրությունների ժամանակ ընտրատարածքների 58 տոկոսում կեղծիք էր արձանագրել։
«Մենք դիմում ենք ժողովրդին իշխանությունների այս խաղին դիմակայելու համար՝ օգտագործելով բոլոր իրավական եւ քաղաքական միջոցները»,-նշում է ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Միայն այն, որ ես 73 տարեկան եմ, չի նշանակում, որ ես պետք է դադարեմ սեքսով զբաղվել