Կողոպտիչների թիրախում են հայտնվել ֆուտբոլի լեգենդներին պատկանող բացառիկ իրեր
Փարիզում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ կողոպտիչների թիրախում են հայտնվել համաշխարհային ֆուտբոլի լեգենդներին պատկանող բացառիկ իրեր։
Մի քանի դիմակավորված անձինք ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի խանութներից մեկը և հափշտակել կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի ինքնագրով մարզաշապիկը, ինչպես նաև ավագի թևկապը, որը արգենտինացին կրել է Չեմպիոնների լիգայի հանդիպումներից մեկում։
Հավաքածուի երկու նմուշներն էլ եղել են շրջանակների մեջ և ունեցել են իսկությունը հավաստող պաշտոնական հավաստագրեր։ Ավելի ուշ չարագործները տեսանյութ են տարածել, որտեղ տեսախցիկի առջև հպարտությամբ ցուցադրել են գողացված «ավարը»։
Տեսանյութում նրանք նաև հայտնել են, որ հափշտակել են Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանի մարզաշապիկը։
Լիոնել Մեսսին 2021-ից 2023 թվականներին հանդես է եկել փարիզյան ՊՍԺ-ի կազմում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Չի կարող հանրային զբոսայգու կամ մայթի վրա օրինական կառույց լինի (տեսանյութ)