Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջատար տեխնոլոգիաներ, մասնագիտացված սարքավորումներ և ամերիկյան փորձագիտական աջակցություն (տեսանյութ) COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ) Ավելի հարմարավետ բակ՝ խաղի, սպորտի ու հանգստի համար  (տեսանյութ) Համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, հափշտակությանն օժանդակելու մեջ (ձայնագրություն) Ռոնալդուն որակազրկվել է 30 օրով և տուգանվել 255 եվրոյով Սոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. Bloomberg Գավառի համայնքային գրադարանը՝ Կարտոֆիլի տոնին (տեսանյութ) Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ Ով է ԱՄՆ-ում իրավասու վերջնական որոշումներ կայացնել. Tasnim Առողջ ժպիտից մինչև առողջ մոլորակ. ինչպե՞ս է ատամների խնամքն ազդում շրջակա միջավայրի վրա 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում

Առաջատար տեխնոլոգիաներ, մասնագիտացված սարքավորումներ և ամերիկյան փորձագիտական աջակցություն (տեսանյութ)COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր էԱյս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում (տեսանյութ)Ավելի հարմարավետ բակ՝ խաղի, սպորտի ու հանգստի համար  (տեսանյութ)Համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, հափշտակությանն օժանդակելու մեջ (ձայնագրություն)Ռոնալդուն որակազրկվել է 30 օրով և տուգանվել 255 եվրոյովՍոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. BloombergԳավառի համայնքային գրադարանը՝ Կարտոֆիլի տոնին (տեսանյութ)Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէՈվ է ԱՄՆ-ում իրավասու վերջնական որոշումներ կայացնել. TasnimԱռողջ ժպիտից մինչև առողջ մոլորակ. ինչպե՞ս է ատամների խնամքն ազդում շրջակա միջավայրի վրա2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և ԼոռիումՀողի առողջություն, կայուն գյուղատնտեսություն և կենսաբազմազանությունՀայ ըմբիշները միջազգային մրցաշարից վերադարձել են 9 մեդալովՖրանսիայում հանգստյան օրերից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած անձին․ կատարվում է նախաքննությունՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՆրանք ընտրել են միասնությունը՝ միասին կառուցելու և միմյանց մասին հոգ տանելու համարԵՄ-ն աշխատանք է տանում անվտանգ նավագնացության շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբԵս նրա հանդեպ բացարձակապես ոչ մի վախ չունեմFirebird AI ՓԲԸ-ն առաջին վճարումն է կատարել ՀԷՑ-ին՝ որպես սպառող. ՊետրոսյանՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն (տեսանյութ)Քրեական գործ` իշխանության դեմ հրապարակային կոչեր անելու մեղադրանքովԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատարաստության դեպք է բացահայտվել (տեսանյութ)ID.Cross էլեկտրական ամենագնացի մատչելի տարբերակըՌեստորանի մենեջերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելԲնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասինՄեր երկրագունդը հիվանդ է (տեսանյութ)Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանովOղակաձև կառուցվածք՝ էկզոմոլորակի մթնոլորտումՀիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. վարչապետ2026-ին Հայաստանից 30 երկիր է արտահանվել 908,6 տոննա ծաղիկ (տեսանյութ)Հայաստանը` SIAL Paris 2026 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսումԱլբերտան քվեարկեց Կանադայի կազմում մնալու օգտինՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելՄեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրըՍուր շնչառական վիրուսային վարակները մանկական տարիքումՀայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանըՓԾ տնօրենն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչներին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՆավթային աղտոտման առավել բարձր մակարդակ գրանցվում է Կարմիր, Սև և Միջերկրական ծովերումPROFAL. տարածաշրջանում բացառիկ՝ ճարտարապետական ապակու մշակման գործարանԹրամփը չի ցանկանում Պուտինի ու Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի պատերազմըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Վաշինգտոնի BAPS հինդուիստական գլխավոր տաճարի և հոգևոր համալիրի հիմնարկեքի և օծման արարողությանըՆարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկՎենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջԻրանն ու Ռուսաստանը երբևէ այսքան սերտ չեն համագործակցելՈւիթքոֆի հանդիպումների նպատակն է՝ համատեղ մշակել խաղաղության առաջարկ
Բիզնես

Սոկոլովը մտադիր է Հայաստանից պղնձի արտահանումն ուղղել դեպի ԱՄՆ. Bloomberg

ԱՄՆ ներդրող Կոնստանտին Սոկոլովը, որը ղեկավարում է TRIPP նախագծի հետ կապված TRIPP+ հիմնադրամը, նախատեսում է ընդլայնել ներդրումները Հայաստանի պղնձի արդյունաբերությունում և հաջորդ տարվանից Թեղուտի հանքավայրի արտադրանքն արտահանել ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն։ Այս մասին նա հայտնել է Bloomberg-ին տված հարցազրույցում

Ամերիկյան Dynamic Frontier ներդրումային ընկերությունը, որը սեպտեմբերին ձեռք է բերել Հայաստանի երկրորդ խոշոր՝ Թեղուտի պղնձի հանքավայրը, նախատեսում է արդիականացնել արտադրությունը, ավելացնել ծավալները։ Bloomberg-ի հրապարակմամբ LinkedIn-ի իր էջում կիսվել է հենց ընկերության ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։

«Ուրախալի է տեսնել, որ Bloomberg-ը անդրադառնում է Հայաստանի ռազմավարական կարևորագույն հանքարդյունաբերական ակտիվներից մեկը վերագործարկելու իմ ծրագրերին։ Այս նախաձեռնությունը կնպաստի Հայաստանի տնտեսական աճին ու անվտանգությանը, ինչպես նաև կբարելավի ԱՄՆ-ի հասանելիությունը կարևորագույն հանքային ռեսուրսներին։

Իմ՝ ԱՄՆ-ում գործող «Dynamic Frontier» ներդրումային ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը՝ Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքը։ Նպատակն է արդյունավետորեն շարունակել գործունեությունը՝ միաժամանակ ներդրումներ կատարելով արդիականացման մեջ և ավելացնելով արտադրական ծավալները։ Մենք նախատեսում ենք ստեղծել մի ձեռնարկություն, որը կկարողանա մրցակցել համաշխարհային մակարդակում և կայուն արժեք կստեղծի տեղական համայնքի համար»,- ասվում է Սոկոլովի էջում արված գրառման մեջ։

Ներդրողի խոսքով՝ գործարքի հիմնական նպատակներից մեկը Հայաստանի կարևոր հանքային ռեսուրսները ամերիկյան մատակարարման շղթաներին միացնելն է։
Սոկոլովը նախատեսում է տարեկան պղնձի խտանյութի արտադրությունը հասցնել 120-130 հազար տոննայի, ինչը համարժեք է մոտ 26-28 հազար տոննա պղնձի։ Արտադրական նոր հզորությունները նախատեսվում է շահագործման հանձնել 2030 թվականին, իսկ ամբողջական արտադրողականությանը հասնել 2031-ին։ Նշված ծավալը ավելի քան կրկնակի գերազանցում է հանքավայրի նախագծային հզորությունը՝ տարեկան մինչև 50 հազար տոննա պղնձի խտանյութ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության հուշագիրը տարածաշրջանի համար բացառիկ, փոխակերպող իրադարձություն է։ Ես մեծ հետաքրքրություն ունեմ ընդլայնելու գործունեությունս ամբողջ տարածաշրջանում, քանի որ միշտ խորապես հավատացել եմ դրա ներուժին՝ որպես մեկ ամբողջություն»,- ընդգծել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։

Թեղուտի հանքավայրի սեփականատիրոջ փոփոխության մասին հայտնի էր դարձել հուլիսին։ Ամերիկյան Dynamic Frontier Holdings ընկերությունը դարձել է հանքավայրը շահագործող «Կուպրար» ընկերության մասնակից։ Մինչ այդ հանքավայրի հիմնական բաժնետերն ու վարկատուն Ռուսաստանի պետական «ՎՏԲ» բանկն էր, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի՝ ICIJ-ի տվյալներով՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, հունիսի 1-ին ամերիկյան ընկերությանը լիցենզիա էր տրամադրել հանքավայրի բաժնետոմսերն ու պարտքային պարտավորությունները ձեռք բերելու համար։

Թեղուտում արդյունաբերական արդյունահանումը սկսվել էր 2014 թվականի դեկտեմբերին, սակայն 2018 թվականի փետրվարին աշխատանքները դադարեցվել էին, ինչի հետևանքով ավելի քան հազար մարդ զրկվել էր աշխատանքից։

Սոկոլովը ծնվել է 1975 թվականին Լենինգրադում, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղափոխվել ԱՄՆ։ Նա ներդրումային ընկերությունների հիմնադիր է և Հայաստանի հեռահաղորդակցության խոշոր օպերատոր «Վիվա Արմենիայի» բաժնետեր։ Հուլիսին ԱՄՆ պետքարտուղարությունը նրան նշանակել էր ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ տարածաշրջանային ձեռնարկատիրական հիմնադրամի ղեկավար։ Հիմնադրամը ներդրումներ է կատարում Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տրանսպորտի, էներգետիկայի ու կարևոր հանքային ռեսուրսների ոլորտներում։

The Guardian-ի հրապարակման համաձայն՝ Թրամփի երկրորդ նախագահության ընթացքում Սոկոլովը հանրապետականներին ավելի քան 12 միլիոն դոլար է նվիրաբերել։ Նա նաև եղել է Սպիտակ տան նոր պարահանդեսային սրահի կառուցման ֆինանսական աջակիցներից մեկը։

radar armenia