Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բացվել է «Ծիրանի ծառ» 12-րդ կինոփառատոնը Այս տարվա փոթորկային սեզոնը կդառնա վերջին 100 տարվա ամենահանգիստը Իրանի հետ ֆունկցիոնալ հարաբերությունները կարող է և պետք է վերականգնվեն Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ Երևանը կունենա Թենիսի միջազգային ակադեմիա COP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտի Ծանր պայուսակից մինչև սխալ կեցվածք․ ի՞նչ սթրեսի տակ է դպրոցականի ողնաշարը (տեսանյութ) Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար Լավրովը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին Վթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն Հրաբխի հետևանքով Ինդոնեզիայի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են կասեցվել Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների առաջին ավտոմոբիլային կամուրջը

Բացվել է «Ծիրանի ծառ» 12-րդ կինոփառատոնըԱյս տարվա փոթորկային սեզոնը կդառնա վերջին 100 տարվա ամենահանգիստըԻրանի հետ ֆունկցիոնալ հարաբերությունները կարող է և պետք է վերականգնվենՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալԵրևանը կունենա Թենիսի միջազգային ակադեմիաCOP17-ի շրջանակներում Երևանի կենտրոնում կգործի քաղաքային կենսաբազմազանության գոտիԾանր պայուսակից մինչև սխալ կեցվածք․ ի՞նչ սթրեսի տակ է դպրոցականի ողնաշարը (տեսանյութ)Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարԼավրովը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՎթարային աշխատանքներով պայմանավորված մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինենՀրաբխի հետևանքով Ինդոնեզիայի օդանավակայանում հարյուրավոր չվերթներ են կասեցվելՌուսաստանն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների առաջին ավտոմոբիլային կամուրջըՀայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորություններըՎթարային ջրանջատում Լոռու մարզումՌուբինյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդումըԳավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին«Մարսելը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունըՊուտինը Կադիրովի 20-ամյա որդուն պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանովԱզդարարվում է երեք կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման մեկնարկըՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՅուվենտուսը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբՄԱԿ-ը աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացմանըՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրենց «սպիտակ» հակերներ անվանող անձինք Liquid-ի պահուստներից դուրս են բերել $320 մլն-ի բիթքոյնՆեթանյահուն հրահանգել է ապամոնտաժել Արևմտյան ափի անօրինական առաջապահ դիրքերըՈւկրաինայում հանցավոր խմբավորում են բացահայտել հենց Գլխավոր դատախազությունումԲայդենի որդին հայտարարել է, որ «կարող է ստիպված լինել» 2028 թվականին առաջադրվել նախագահի պաշտոնումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔննարկվել է Կառավարության ծրագրի՝ ՆԳՆ և ենթակա ծառայություններին վերաբերող դրույթների կատարման ընթացքըՀյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչըԱՄՆ-ում բենզինը ռեկորդային թանկացել էԽոսում են մարդիկ, որոնց իշխանության օրոք այս մանկապարտեզներն օտարվում էին տասնյակներովԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ ՀեգսեթՄատակարարման հետ կապված մտահոգությունների պատճառով պարենը թանկանում է. ՄԱԿ«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել էԲյուրեղավանի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ծորակի ջուրը խմելուց և սննդի պատրաստման նպատակով օգտագործելուց․ ՀՎԿԱԿՀորմուզի նեղուցից դուրս կսահմանվի սահմանափակ մուտքով գոտիԵրթևեկության կազմակերպման խնդիրները մեզ համար գերակա էՊեսկով․ Փաշինյանի այցը Մոսկվա կարող է կայանալ արդեն մոտ ժամանակումԱպրիլից կիրառված գործիքակազմն էականորեն փոխեց հանրային տրանսպորտում իրավիճակըՀակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանումԲյուրեղավանից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացիԹենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթող է ճանաչվել Բուլղարիայի Բուրգաս քաղաքումԱռանց ռազմաճակատում ուկրաինական ուժեղ դիրքի՝ կլինեն միայն վերջնագրերԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռիգայում էՕդի ջերմաստիճանը կնվազիԳերմանիայում աջ ծայրահեղականները 81- ամյա ընդմիջումից հետո կարող են ղեկավարել Սաքսոնիա-Անհալթ երկրամասը
Հարեվաններ

Հայ և թուրք գործարարները քննարկել են առևտրի, ներդրումների հնարավորությունները

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ինչպես նաև Հրանտ Դինք ու Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում հայկական տարբեր ընկերություններ ներկայացնող 16 գործարար հունիսի 29-30-ը այցելել են Թուրքիայի արևելյան շրջաններ՝ Իգդիր և Վան:

Այցի ընթացքում հայ և թուրք գործարարների հանդիպումներ են տեղի ունեցել Իգդիրի և Վանի առևտրաարդյունաբերական պալատներում, կազմակերպվել է այցելություն Իգդիրի արդյունաբերական գոտի, որտեղ դիտարկվել են առևտրի, ներդրումների և միջսահմանային գործարար համագործակցության հնարավորությունները: Շինարարության, ծաղկաբուծության, իրավաբանական ծառայությունների, տեքստիլի, ջրի, հյութերի, սուրճի, կաթնամթերքի, ալյումինի արտադրությունների և այլ ոլորտների ներկայացուցիչները մասնակցել են նաև B2B ձևաչափով բանակցությունների։

Ըստ ՀԱԳՄ ծրագրերի ղեկավար Արթուր Ղազարյանի՝ հանդիպումների նպատակն էր հաստատել գործարար կապեր թուրք գործընկերների հետ, ուսումնասիրել ապագա համագործակցության հնարավորությունները, քննարկել միջսահմանային գործարար կապերի և գործընկերության ամրապնդման հնարավորությունները: Նրա խոսքով՝ ՀԱԳՄ-ն 1990-ական թվականներից ի վեր աշխատում է Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ։ Այս երկար գործընթացում եղել են ինչպես դրական զարգացումներ, այնպես էլ խոչընդոտներ։ Չնայած երկու երկրների միջև պաշտոնական գործարար հարաբերությունների բացակայությանը, ոչ պաշտոնական գործարար կապերը շարունակում էին գոյություն ունենալ։ Արթուր Ղազարյանի համոզմամբ՝ ներքևից վերև նախաձեռնությունների միջոցով գործարարները կարող են կարևոր դեր խաղալ երկկողմ հարաբերությունների բարելավման, սահմանների բացմանը նպաստելու գործում։ Այս առումով նա ընդգծել է Թուրքիայի՝ Հայաստանին ամենամոտ գտնվող շրջանների հետ գործակցելու վրա կենտրոնանալու կարևորությունը։

Իրենց հերթին սահմանների բացումը մեծապես կարևորել են նաև Իգդիրի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քամիլ Արսլանը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվանը։ Քամիլ Արսլանի կարծիքով՝ առևտրային հարաբերությունները կարող են հետագայում զարգանալ, հատկապես՝ սահմանի բացումից հետո, քանի որ Վրաստանով անցնող ներկայիս ճանապարհը ստեղծում է լրացուցիչ լոգիստիկ խոչընդոտներ և սահմանափակում տնտեսական համագործակցության ներուժը: Նա հույս է հայտնել, որ սահմանը շուտով կբացվի, առնվազն՝ երրորդ երկրների ներկայացուցիչների և տնտեսական նպատակներով ճանապարհորդող գործարարների համար, ինչին իրենք մեծ նշանակություն են տալիս:

Ընդգծելով համագործակցելու իրենց պատրաստակամությունը՝ Նեջդեթ Թաքվանը նշել է, որ ՎԱԱՊ–ն Հայաստանը միշտ դիտարկել է որպես տնտեսական համագործակցության պոտենցիալ գործընկեր, և ներկայում էլ պատրաստ է աջակցել երկու երկրների գործարարների միջև երկխոսությանը:

Կողմերն ընդգծել են փոխգործակցության նկատմամբ հստակ հետաքրքրության առկայությունը, տնտեսական կապերը խթանող համապատասխան հարթակի ստեղծման, առաջիկայում երկկողմ համագործակցության հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը։

ՀԱԳՄ ծրագրերի ղեկավարը թուրք գործարարներին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայանալիք հայ–թուրքական գործարար համաժողովին։

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։