Սեպտեմբերի 5-ի երեկոյան ազդադարվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնի մեկնարկը Լոռու Դեբեդ գյուղում։
Բացման արարողությանը ներկայացվեց փառատոնային ծրագիրը՝ այն, թե ինչ ֆիլմեր հանդիսատեսը կկարողանա դիտել «Դեբատուն» հյուրատան այգում՝ բաց երկնքի տակ գալիք 7 օրերին։ 31 ֆիլմ՝ 20 երկրից, որոնց մեջ ներառված են ինչպես աշխարհի ամենահեղինակավոր վավերագրական կինոփառատոներում՝ Ամստերդամում, Կոպենհագենում և այլն, պարգևատրված կինոնկարներ, այնպես էլ նոր բացահայտվող տաղանդների աշխատանքներ։
Միջոցառմանը ներկա էին հայ և արտասահմանցի արվեստագետներ։ Ելույթ ունեցան Լոռու զանազան ստեղծագործական համույթներ Վանաձորից և Ալավերդուց, իսկ «Այրոգի» ստվերների թատրոնը միանգամից երեք կարճ ներկայացում կատարեց՝ հիմնված միջնադարյան հայկական սյուժեների վրա։ Ողջույնի խոսքով հանդես եկավ փառատոնի հիմնադիր կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը։
Ներկայացվեց նաև փառատոնի ժյուրին, որի կազմում է իրանական վավերագրական կինոյի դասական Ֆարհադ Վարահրամը, նիդերլանդցի մոնտաժող, հետարտադրական աշխատանքների մասնագետ և պրոդյուսեր Բարտ վան դեն Բրուկը և հայ կինոռեժիսոր Արման Երիցյանը։
Արարողությունն ամփոփվեց լատվիացի խորհրդային հանճարեղ կինոռեժիսոր Հերց Ֆրանկի «Տասը րոպեով մեծ» կարճամետրաժ ֆիլմի (1978) ցուցադրությամբ: Փառատոնի տնօրեն Արթուր Վարդիկյանի խոսքով․ «Մինչ նրա ժամանակակիցները զանազան փորձարարական ձևերով էին ձգտում զարգացնել կինոյի լեզուն, Հերց Ֆրանկը կինոարվեստը վերադարձրեց իր լյումիերական ակունքներին, երբ պատկերն ինքնին կարող է անսպառ և անսահման իմաստ պարունակել»։
Փառատոնն իրականացնում է «Ֆիլմադարան» ՀԿ-ն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 12-ը։ Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է և անվճար։ Ֆիլմերը ներկայացվելու են ինչպես «Դեբատուն» հյուրատանը, այնպես էլ Դեբեդի դպրոցում և Թումանյան քաղաքում գտնվող MIJ գործարանում։ Ժամանակացույցը և ֆիլմերի մասին տեղեկատվությունը հասանելի է փառատոնային կայքում


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
ՀՀ ՇՄ նախարարը 2 տարի ժամկետով ընտրվեց COP17-ի նախագահ