Պոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված ամենամյա պատարագից հետո հայտարարել է, որ այս տարի հատուկ աղոթք են հղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական Daily Sabah պարբերականը, Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նշել է, որ համաշխարհային խաղաղության և ժողովուրդների միջև եղբայրության համար աղոթքներից բացի՝ այս տարի հատուկ աղոթել են նաև Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնման համար։ «Այս հողերում ապրող մարդիկ արժանի են խաղաղության։ Մենք Աստծուց օրհնություն ենք խնդրում»,- պատարագից հետո ասել է Մաշալյանը։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված պատարագին մասնակցել են հայեր Թուրքիայից, Հայաստանից, ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից և Իրանից։ Պատարագը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։ Daily Sabah-ը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշում է, որ երկու երկրներն այս տարի քայլեր են ձեռնարկել մերձեցման ուղղությամբ, այդ թվում՝ շարունակել են երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումները։
Նշվում է, որ կողմերը նաև պայմանավորվել են աշխատել ուղիղ երկաթուղային հաղորդակցության հաստատման և սահմանին գտնվող պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից