Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի
Ֆրանսիայի հավաքականի նախկին ավագ և ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ՊՍԺ-ի վինգեր Խվիչա Կվարացխելիային անվանել է 2026 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու իր ֆավորիտ՝ նշելով նաև Կիլիան Մբապեին, Ռոդրիին, Լամին Յամալին և Ֆաբիան Ռուիսին։
«Իրավիճակը բարդ է, քանի որ 10 տարի մենք ունեցել ենք Մեսսի-Ռոնալդու սերունդ… Հիմա ամեն ինչ շատ ավելի ազատ է, ինչպես տեսանք անցյալ տարի։ Այնպես որ, անուններ չեմ նշի. կարծում եմ՝ ամենաարդյունավետը Կիլիան Մբապեն է։ Թիմի համար շատ կարևորը, ինչպես տեսանք, Ռոդրին է։ Նա հիանալի հանդես եկավ Աշխարհի առաջնությունում։ Ամենաանհավանական տաղանդավոր ֆուտբոլիստը Լամին Յամալն է։ Ամեն ինչ նվաճածը Ֆաբիան Ռուիսն է… Այնպես որ, դա արդեն չորրորդն է։ Բայց ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից», - Պլատինիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։
«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է, որը շնորհվում է օրացուցային տարվա լավագույն ֆուտբոլիստին ֆրանսիական France Football ամսագրի կողմից։ Ներկայիս մրցանակակիրը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է։


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Լավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է Երևանին
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան