ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մերժել է մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների, այդ թվում՝ The New York Times-ի, The Wall Street Journal-ի և Bloomberg-ի լրագրողների հավատարմագրումը G20-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների երկօրյա հանդիպումը լուսաբանելու համար։ Հանդիպումը մեկնարկում է օգոստոսի 31-ին Հյուսիսային Կարոլինայի Աշվիլ քաղաքում։
The New York Times-ի տվյալներով՝ պարբերականի տնտեսական հարցերով լրագրող Ալան Ռապեպորտը ԱՄՆ ֆինանսների նախարարության աշխատանքը լուսաբանում է 2017 թվականից և այդ ընթացքում մասնակցել է G7-ի և G20-ի շուրջ մեկ տասնյակ հանդիպումների։
Պարբերականի խոսնակ Նիկոլ Թեյլորը, մեկնաբանելով հավատարմագրման մերժումը, հայտարարել է, որ որոշումը ոչ միայն Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից անկախ լրագրության աշխատանքը խոչընդոտելու հերթական փորձն է, այլև «հանրային վերահսկողությունից խուսափելու բացահայտ փորձ»։
AFP-ն նշում է, որ Թրամփը երկրորդ նախագահական ժամկետի սկզբից բազմիցս քննադատել է այն լրատվամիջոցներին, որոնց համարում է իր նկատմամբ չափազանց քննադատական կամ «ձախակողմյան»։ Նա դատական հայցեր է ներկայացրել նաև The Wall Street Journal-ի և The New York Times-ի դեմ։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփի վարչակազմը քայլեր է ձեռնարկել նաև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող միջազգային հեռարձակողների աշխատանքը վերահսկող ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության գործունեությունն ու ֆինանսավորումը կրճատելու ուղղությամբ։


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան