Դպրոցական դասագրքերի համար ծնողները սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան
Համընդհանուր եկամուտների հայտարարագրման համակարգի շրջանակում ծնողները դպրոցական դասագրքերի համար 3000 դրամի չափով սոցիալական կրեդիտ ստանալու հնարավորության կունենան: Հնարավորությունից կարող են օգտվել ավելի քան 300 հազար երեխաների ծնողներ։
Այս մասին տեղեկացրեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ տարրական դասարանների աշակերտների համար դասագրքերն ամբողջությամբ անվճար տրամադրվում են պետության կողմից։
«Սոցիալական կրեդիտի այս ծրագիրը բերել է նրան, որ, ըստ էության, 5-րդ և 6-րդ դասարաններում սոցիալական կրեդիտի չափը համադրելի է վարձավճարի հետ և կարելի է ասել, որ դասագրքերի վարձավճարը զրոյանում է: Հավելեմ, որ դասագրքերի գնման ոլորտում կարգի և մրցակցային քաղաքականության փոփոխությունից հետո դրանց արժեքը միջինը նվազել է 26 տոկոսով։ Մնացած դասարաններում դասագրքերի վարձավճարները նվազել է ավելի քան 66 տոկոսով»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը ծնողներին կոչ արեց չմոռանալ մասնակցել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, քանի որ դրա միջոցով նրանք կարող են հետ ստանալ դասագրքերի համար վճարված գումարը։


















































COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվ...
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է
Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակ...
Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ