Ավստրալիայում թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ
Ավստրալիայում առաջին անգամ բարձր ախտածին թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել դելֆինի մոտ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով PIRSA առաջնային ճյուղերի և տարածաշրջանների տարածաշրջանային վարչությանը:
Անշնչացած դելֆինը հայտնաբերվել է Հարավային Ավստրալիայի նահանգում գտնվող Ֆլյորիե թերակղզու Գուլվա քաղաքի շրջանում։ Նմուշների անալիզը հաստատել է թռչնագրիպի վիրուսի առկայությունը։
«Մենք ենթադրում ենք, որ դելֆինը թռչուն է կերել կամ սերտ շփման մեջ է եղել վայրի թռչնի հետ», - հայտարարել է նահանգի գլխավոր անասնաբույժ Սքայ Ֆրուենը։ Նրա խոսքով՝ դելֆիններն ընկալունակ են վարակի նկատմամբ, սակայն աշխարհում քիչ են գրանցվել նրանց հիվանդանալու դեպքեր, քանի որ վարակված կենդանիներ հազվադեպ են հայտնաբերվում ափին։
Օգոստոսի 27-ին իշխանությունները նաև թռչնագրիպ են հաստատել կարմիր աղվեսի մոտ, որին գտել էին Ադելաիդա քաղաքում։ Մինչ այդ թռչնագրիպ էր հաստատվել ծովարջերի մոտ։
Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Ավստրալիայում թռչնագրիպի ևս 46 դեպք է հաստատվել, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը նահանգում հասել է 249-ի: Ընդ որում, ընտանի թռչունների և մյուս ընտանի կենդանիների շրջանում վարակման դեպքեր չեն հայտնաբերվել:


















































Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել