Քննչական կոմիտեի նոր մասնաշենքը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ, օգոստոսի 28-ին այցելել է կենտրոնական երկրորդ մասնաշենք՝ տեղում ծանոթանալու իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, հայտնում են Քննչական կոմիտեից:
Արթուր Պողոսյանը շրջայց է կատարել կառուցվող մասնաշենքի հարկաբաժիններում, պատասխանատուների հետ քննարկել նախագծային լուծումներն ու տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր: Շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են կատարված աշխատանքի ծավալները և առաջիկա անելիքները:
Տեղում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում շեշտվել է շինարարությունն ըստ սահմանված ժամանակացույցի և որակական բարձր չափանիշներով ավարտին հասցնելու կարևորությունը:
Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ նոր ու արդիական պայմաններով հագեցած մասնաշենքի գործարկումը թույլ կտա էականորեն բարձրացնել ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունն ու ապահովել քննիչների գործունեության համար անհրաժեշտ բոլոր ժամանակակից հարմարությունները:
Քննչական կոմիտեի երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի ապրիլից:


















































Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել