Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրը Ավստրալիայում թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ «Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ ունի Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում Իրանը կոչ է արել բոլոր երկրներին հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց ԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգը Քննչական կոմիտեի նոր մասնաշենքը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին Մշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանը Շաքարի բորսայական գինը աշխարհում աճել է S&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ դրական հեռանկարով Եվրոպա լիգայի վիճակահանությունը. գրանդ ակումբներն իմացան իրենց մրցակիցներին նոր ձևաչափով ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. Թրամփ

Երևանի երկու դպրոցում փորձնական կներդրվի «Դպրոցական սնունդ» ծրագիրըԱվստրալիայում թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ«Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ ունիՈւսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշումԻրանը կոչ է արել բոլոր երկրներին հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուցԿԳՄՍՆ-ն փոխում է ուսուցիչների ատեստավորման համակարգըՔննչական կոմիտեի նոր մասնաշենքը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներինՄշակութային նոր հուշագիր՝ ուղղված Դիլիջանի զարգացմանըՇաքարի բորսայական գինը աշխարհում աճել էS&P Global Ratings վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշները՝ դրական հեռանկարովԵվրոպա լիգայի վիճակահանությունը. գրանդ ակումբներն իմացան իրենց մրցակիցներին նոր ձևաչափովՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակման վտանգ չենք տեսնում. ԹրամփԵրևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵԱՏՄ-ն աշխարհում սկսել է ընկալվել բոլորովին նոր կերպ. ՌԴ փոխվարչապետԱնվտանգությունը ամեն ինչից վեր է. ՆեթանյահուՀագուստների մեջ թաքցրել էին 956 հազար 400 եվրո․ 2 անձի նկատմամբ հետապնդում է հարուցվելԵթե մենք նավթ չենք վաճառում, ոչ ոք չի վաճառելու. Ղալիբաֆ«Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»Ֆրանսերենը և Ֆրանսիայի մշակույթը Սյունիքում արդեն ամենուր ենՄհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարարինԿասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովըՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էԼավրով «զարմացրել» է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ երկաթուղին պատկանում է ԵրևանինՄիջպետական և միջազգային բուհեր ընդունված ՀՀ քաղաքացիների թիվը այս տարի 2022-ի համեմատությամբ աճել է 59,9 տոկոսովՍիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնումԱնգնահատելի է Հրաչյա Գասպարյանի ավանդը հայ թատերարվեստի զարգացման գործում․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՆոր ուսումնական տարին՝ ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է կրթության ոլորտի առաջիկա ծրագրերըՍիրո Ամիրխանյանը վերանշանակվել է գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնումԱռաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովՊետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը վերականգնվել էՎախճանվել է Նորվեգիայի թագավոր Հարալդ VԳլխուղեղի վիրահատություն արհեստական բանականության կիրառմամբՍեպտեմբերը՝ ընտանիքի բյուջեի նոր քննություն. որքան է արժենում երեխային դպրոց ուղարկելըՆիկոլ Փաշինյանը վերանշանակել է ԱՍՀ նախարարի մեկ տեղակալի և Միասնական սոցիալական ծառայության պետինՎահրամ Դումանյանը վերանշանակվել է վարչապետի խորհրդականի պաշտոնումՍլավիկ Սարգսյանը վերանշանակվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումՀորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է իրանական ականներից. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունԳևորգ Մանթաշյանը վերանշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալԷրդողանը և Տոկաևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերՎարչապետը վերանշանակման և ազատման հրամանագրեր է ստորագրելՀացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն աճել են Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառովՏիգրան Վիրաբյանը և Ալֆրեդ Քոչարյանը վերանշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալների պաշտոնումԻնչպիսին են Հայաստանում տնային տնտեսությունների սպառողական ծախսերըԱռաջին անգամ հայկական ակումբը որակավորվում է ԵԼ լիգայի փուլՈվքեր են Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցներըԱրդարադատության չորս փոխնախարար վերանշանակվել է պաշտոնումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի Բաթում՝ մասնակցելու Վրաստանի միջազգային ծովային ֆորումին
Հայաստան

Նոր ուսումնական տարին՝ ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանը ներկայացնում է կրթության ոլորտի առաջիկա ծրագրերը

2026-2027 ուսումնական տարին Հայաստանում անցնում է ընթերցանության խթանման ներքո։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ասուլիսի ժամանակ նշում է, որ ինչպես նախորդ տարիներին, այս ուսումնական տարին ևս ունենալու է առանձնահատուկ խորագիր։ Այս տարի այն լինելու է ընթերցանության տարի։

Ուսումնական տարին մեկնարկում է գրքի միջազգային փառատոնով։ Նախարարը ներկայացնում է նաև ընթերցանությանն ուղղված նախարարության առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ընդգծելով ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանման անհրաժեշտությունը։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև արհեստական բանականության ուսումնասիրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավագ դասարաններում և բուհական համակարգում արհեստական բանականության ուսուցումը նախատեսվում է դարձնել պարտադիր։ Այս ուղղության ուսումնասիրմանը կրթական համակարգում մեծ դեր է հատկացվելու։

Քննարկվում է նաև դպրոցական հոգեբանների աշխատանքի արդյունավետության հարցը։ Նախարարության ծրագրերում նախատեսվում է ուժեղացնել դպրոցական հոգեբանների դերը՝ դպրոցներում առկա խնդիրներն ավելի վաղ հայտնաբերելու և դրանց կանխարգելման ուղղությամբ աշխատանք իրականացնելու նպատակով։

Բանակում հետագայում ողբերգական դեպքերի կանխարգելման համատեքստում անդրադարձ է կատարվում նաև ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքներին։ Նախարարի ներկայացմամբ, իրականացվելու է վերլուծական աշխատանք՝ պարզելու, թե դպրոցական տարիներից սկսած ինչ բացեր կարող են առկա լինել և ինչ խնդիրներ են կրթական համակարգից փոխանցվում հետագա փուլեր։ Այս աշխատանքի նպատակներից մեկը կրթության ընթացքում հնարավոր խնդիրների բացահայտումն ու դրանց ուղղությամբ համապատասխան քայլերի մշակումն է։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվում նաև կրթական համակարգում ներդրված նոր գործիքին՝ kadrer.emis.am հարթակին։ Թափուր աշխատատեղերի վերաբերյալ հարցին նախարարը քաղաքացիներին ուղղորդում է այս հարթակ՝ համապատասխան տեղեկատվությանը ծանոթանալու համար։

Բուհական համակարգում առկա խնդիրներն էլ են քննարկվում։ Հարց է բարձրացվում, որ համալսարաններում տեսական դասերի մեծ ծավալի պայմաններում ուսանողները հաճախ ավարտելուց հետո դժվարանում են իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։

Նախարարը նշում է, որ այս խնդրի լուծման ուղղությամբ նախարարությունը պատրաստվում է մշակել նոր գործիքակազմ։ Նպատակն է համալսարաններում մեծացնել գործնական հմտությունների զարգացման հնարավորությունները, որպեսզի ուսանողների ստացած գիտելիքներն ավելի կիրառելի լինեն աշխատաշուկայում, իսկ կրթական համակարգը ավելի արդյունավետ կապվի աշխատաշուկայի պահանջների հետ։

Ասուլիսի ժամանակ կրկին անդրադարձ է կատարվում Հայոց պատմության դասագրքերում «Արևմտյան Հայաստան» եզրույթի, ինչպես նաև «Արարատ» հասկացության կիրառման վերաբերյալ քննարկումներին։ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ այս հարցում փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ, ըստ նախարարի, դասագրքերի բովանդակությանը և կիրառվող ձևակերպումներին պետք է մոտենալ Հայաստանի Հանրապետության դիրքից։

Կրթական ոլորտի մեկ այլ կարևոր ուղղություն էլ ուսուցիչների կամավոր ատեստավորումն է։ Նախարարությունը նպատակ ունի հնարավորինս մեծացնել ատեստավորված ուսուցիչների թիվը։ Այն ուսուցիչները, որոնք հաղթահարում են սահմանված շեմը, հնարավորություն են ստանում մասնակցելու պետության կողմից ֆինանսավորվող դասընթացների։

Այսպիսով, առաջիկա ուսումնական տարվա օրակարգում ոչ միայն ընթերցանության խթանումն է, այլև կրթության տարբեր մակարդակներում նոր գործիքների ներդրումը՝ դպրոցական հոգեբանների աշխատանքից և արհեստական բանականության ուսումնասիրմանից մինչև բուհական կրթության գործնական բաղադրիչի ուժեղացում և ուսուցիչների մասնագիտական զարգացում։

Հեղինակ՝ Շողեր Ղլիջյան