Ովքեր են Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցները
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Երևանի ժամանակով 15:00-ին, կկայանա 2026/27 մրցաշրջանի Եվրոպա լիգայի փուլի վիճակահանությունը: 36 թիմեր, որոնց թվում է նաև իր պատմության մեջ առաջին անգամ հիմնական փուլ դուրս եկած «Արարատ-Արմենիան», սպասում են իրենց մրցակիցներին։
Առաջին զամբյուղի կազմը տպավորիչ է. այստեղ են իտալական հսկաներ «Յուվենտուսն» ու «Միլանը», «Բայերը», ֆրանսիական «Լիոնն» ու «Մարսելը», պորտուգալական «Բենֆիկան», իսպանական «Ռեալ Սոսյեդադը», ինչպես նաև Թիկնիզյանի «Օլիմպիակոսն» ու «ԱԶ Ալկմարը»:
Լիգայի փուլի խաղացանկ
- Տուր 1՝ 16/17 սեպտեմբերի, 2026
- Տուր 2՝ 15 հոկտեմբերի, 2026
- Տուր 3՝ 22 հոկտեմբերի, 2026
- Տուր 4՝ 5 նոյեմբերի, 2026
- Տուր 5՝ 26 նոյեմբերի, 2026
- Տուր 6՝ 10 դեկտեմբերի, 2026
- Տուր 7՝ 21 հունվարի, 2027
- Տուր 8՝ 28 հունվարի, 2027
Փլեյ-օֆֆ փուլ
- Անցումային խաղեր՝ 18 և 25 փետրվարի, 2027
- 1/8 եզրափակիչ՝ 11 և 18 մարտի, 2027
- 1/4 եզրափակիչ՝ 8 և 15 ապրիլի, 2027
- Կիսաեզրափակիչ՝ 29 ապրիլի և 6 մայիսի, 2027
Որոշիչ հանդիպումը կկայանա Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի «Վալդշտադիոն» մարզադաշտում, որը բազմիցս հյուրընկալել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների (այդ թվում՝ ԵՎՐՈ 2024-ի) առանցքային հանդիպումներ:
Հաղթող թիմը կստանա ՈւԵՖԱ-ի ամենածանր՝ 15 կգ կշռող և առանց բռնակների յուրահատուկ գավաթը: Բացի այդ, չեմպիոնն ապահովելու է ուղեգիր դեպի 2027/28 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլ, ինչպես նաև ստանալու է 2027 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ մրցելու իրավունք:


















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրե...
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է
Շենգենյան գոտին հնարավոր է լավագույնս պահպանել
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 1/8 եզրափակիչ
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպ...
Թրամփը աջակցում է Նյու Մեքսիկոյի անվանափոխությանը