ԵԱՏՄ-ն աշխարհում սկսել է ընկալվել բոլորովին նոր կերպ. ՌԴ փոխվարչապետ
Եվրասիական տնտեսական միությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում աշխարհի բազմաթիվ երկրների շրջանում. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ն աշխարհում սկսել է ընկալվել բոլորովին նոր կերպ, և միության նկատմամբ հետաքրքրությունն աճում է տարբեր միջազգային կառույցների ու պետությունների կողմից։
«Մենք տեսնում ենք նաև ՄԱԿ-ի հետաքրքրությունը։ Հետաքրքրված են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի անդամ երկրները, հետաքրքրություն կա Չինաստանի կողմից։ Հնդկաստանի հետ մենք բանակցություններ ենք վարում։ Իսկ Հարավարևելյան Ասիայի խոշորագույն տնտեսության՝ Ինդոնեզիայի հետ մենք արդեն համաձայնագիր ենք ստորագրել»,– ասել է Օվերչուկը «Ռոսիա» ազգային կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ։
Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով՝ այս զարգացումները վկայում են ԵԱՏՄ-ի՝ Եվրասիայի խաղաղ և փոխշահավետ զարգացմանը նպաստելու ձգտման մասին. «Այս ամենը ցույց է տալիս, որ մենք իսկապես ձգտում ենք նրան, որպեսզի Եվրասիայի ժողովուրդների կյանքը դառնա ավելի որակյալ և ավելի լավ։ Եվ, իհարկե, դա վերաբերում է նաև Ռուսաստանին»,– եզրափակել է Օվերչուկը։


















































Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
ՄԱԿ-ի հարթակում 50 երկրների խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
ԱՄՆ-ում պատրաստվում են չեղարկել օտարերկրացիների վիզաները