Թրամփը հայտարարել է Իրանի Խարգ կղզուն ուժգին հարվածների մասին՝ տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին
ԱՄՆ զինված ուժերը ծանր հարվածներ է հասցնում իրանական Խարգ կղզուն։ Այս մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Խարգ կղզին փշուր-փշուր է արվում», - հայտարարել է Թրամփն՝ այլ մանրամասներ չներկայացնելով։ Նա իր գրառմանը կցել է հարվածների տեսանյութ՝ ստեղծված արհեստական բանականության կողմից։
Նախքան վեց ամիս առաջ պատերազմի սկսվելը Խարգ կղզով էր անցնում իրանական նավթի արտահանման 90%-ը։ Կղզուն հարվածներն, ըստ Reuters-ի, կարող են մեծապես խաթարել էներգակիրների առևտուրը և հսկայական ճնշում գործադրել Իրանի տնտեսության վրա։
Օգոստոսի 30-ի ուշ երեկոյան ԱՄՆ-ն Խարգից 660 կմ հեռավորության վրա գտնվող Լարակ կղզում հարվածել էր հրթիռների արձակման կայանքների։ Իրանական կողմը հայտնել է զոհերի և վիրավորների մասին։ Թեհրանն էլ ի պատասխան թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազաները։ Կողմերի միջև այս հարվածներն առաջինն են վերջին մեկ ամսվա ընթացքում։


















































Ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանը․ քաղաքացիների արձագանքը
Չէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. Գալջյան
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը
Ինֆանտինոյի «մեծ գործարքը» տապալվեց
«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվով
Խուզարկություններ Ռոբերտ եւ Լեւոն Քոչարյանների բնակարաններում (լրացված)
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և...
ՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաս...
Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան
Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը