Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարի Երկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեց Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան ՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունի Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Ուկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՀանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքներըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնիԱրարատ Միրզոյանը այցելել է Լատվիայի Bovo GAS բիոգազի արտադրման գործարանՀրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումըԲուդապեշտն արտաքսում է ռուս 10 դիվանագետի, Մոսկվան՝ խոստանում պատասխանելՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցներըԼավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումըԱԺ խմբակցությունները թեկնածուներ են առաջադրել մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների պաշտոններում«Բարսելոնան» ֆինանսական տարին ավարտել է 18 միլիոն եվրոյի վնասովԴավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարըՌուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել ԿիևինVolkswagen-ի փակվող գործարանը Գերմանիայում կվերածվի ՀՕՊ արտադրության կենտրոնիՂազախստանը հերքել է ՀՀ վարչապետին վերագրվող տեղեկատվությունըՀարավային Կովկասում զարգացումներն է ԱԳԱՄ նախարարը ներկայացրել Լատվիայի մտակենտրոններինՄակրոնը ֆոն դեր Լայենին խնդրել է ԵՄ մակարդակով արգելել երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցPISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումըՀագուստի առևտրի ոլորտում բացահայտվել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք (տեսանյութ)
Թոփ-լուրեր

Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար

 
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար։ Նա նաև անդրադարձել է Իրանի վերակառուցման համար նախատեսվող 300 միլիարդ դոլարին՝ նշելով, որ ամերիկյան հարկատուները դրա համար չեն վճարի։ Այս մասին նա խոսել է Fox News-ի հետ հարցազրույցում։   

Վենսի խոսքով՝ Իրանը կարող է հասանելիություն ստանալ միլիարդավոր դոլարի հիմնադրամին, եթե երկիրը կատարի Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագրում նշված պարտավորությունները։

«Համաձայնագրում ասվում է, որ նրանք ամերիկյան փողերից ոչ մի լումա չեն ստանում։ Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիներն իրենց լավ պահեն, և եթե լինի պատժամիջոցների մեղմացում, և եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսության մեջ, ապա մենք այլ երկրներին, խոսքը մեր մասին չէ, կհրավիրենք ներդրումներ կատարել նրանց երկրում», - ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Իրանական Mehr գործակալությունը, ավելի վաղ հայտնելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնության մասին, նշել էր, որ կետերից մեկով նախատեսվում է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 300 միլիարդ դոլարի ծրագիր կպատրաստեն Իրանի ենթակառուցվածքները վերականգնելու համար։

Համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, սակայն Վենսը շեշտել է, որ այն հաշվի կառնի հետագա գործունեությունը, և Իրանը վերակառուցման հիմնադրամին հասանելիություն կունենա միայն այն դեպքում, եթե կատարի գործարքի պայմանները։

«Եթե նրանք ցուցաբերեն ստուգելի հանձնառություն, իսկ դա նշանակում է իրական ստուգումների ռեժիմ, ապա նրանք կարող են օգտվել գործարքի առավելություններից.... Կարծում եմ՝ նրանք այստեղ իրական հնարավորություն են տեսնում նոր էջ բացելու, եթե ճիշտ վարվեն։ Եթե ​​իրանցիները պատրաստ են փոխել իրենց վարքագիծը, եթե նրանք պատրաստ են վարվել նորմալ երկրի պես, դադարեցնել միջուկային զենք ստեղծելու փորձերը, դադարեցնել ամբողջ Մերձավոր Արևելքում ահաբեկչությունը ֆինանսավորելու փորձերը, ապա մենք պատրաստ ենք իսկապես հիմնարար կերպով վերափոխել մեր հարաբերությունները նրանց հետ», - ասել է Վենսը։

Նա շեշտել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ երբեք չի ունեցել ուղիղ հաղորդակցության նման մակարդակ, որքան հիմա։ Վենսը հավելել է՝ եթե Իրանը չկատարի հանձնառությունները, ապա երկու երկրների հարաբերությունները կվերադառնան նախկին վիճակին։

«Մեր արաբ դաշնակիցները, Պարսից ծոցի մեր դաշնակիցներն այդքան ոգևորված են սրանով, քանի որ նրանք կարծում են, որ սա նոր օր է Մերձավոր Արևելքում։ Բայց եթե այդպես չլինի, ուրեմն չի լինի: Եթե իրանցիները չպահպանեն պայմանները, ապա մենք կվերադառնանք նույն հարաբերություններին, որ ունեինք նախկինում, երբ բոլոր խաղաքարտերը մեր ձեռքում էին։ Խաղաքարտերը մեր ձեռքում են, և եթե նրանք չհարգեն պարտավորությունը, մենք կպարզենք՝ ինչպես վարվել, երբ հասնենք դրան», - ասել է Ջեյ Դի Վենսը:

Հունիսի 15-ի գիշերը ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի համաձայնեցումը։ Այն նախատեսվում է ստորագրել հունիսի 19-ին Ժնևում։ Այնուհետև 60-օրյա հրադադարի ընթացքում կողմերը կքննարկեն նաև Թեհրանի միջուկային ծրագիրը: