Մոդուլային ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է Հայաստանի էներգետիկ համակարգին նաև լրացուցիչ ճկունություն հաղորդելու նպատակով. Խուդաթյան
Հայաստանում մոդուլային ատոմակայանի կառուցմանն առնչվող հիմնական հարցերը նախատեսվում է հստակեցնել այս տարվա վերջին կամ 2027 թվականի ընթացքում: Դրանից հետո կսկսվի նախագծման փուլը, որին կհաջորդի կապալառու ընկերության որոշումը և շինարարական աշխատանքների մեկնարկը: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա նշեց, որ շարունակվում է տարբեր երկրների՝ ԱՄՆ, Ռուսաստանի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի շուրջ մեկ տասնյակ ընկերությունների առաջարկների ուսումնասիրությունը: Ընտրվելու է Հայաստանի էներգետիկ համակարգի կարիքներին և առանձնահատկություններին համապատասխանող, նաև ֆինանսական տեսանկյունից առավել նպատակահարմար տարբերակը: Միայն դրանից հետո կորոշվի կառուցվելիք ատոմակայանի մոդելը: «Այս պահին Հայաստանի կառավարությունը որոշել է միայն ատոմակայանի տեսակը՝ փոքր ռեակտորներից կազմված մոդուլային ատոմակայան: Նման ատոմակայան կառուցելու որոշումն ընդունվել է հաշվի առնելով տարբեր գործոններ, ամենից առաջ՝ Հայաստանի էներգետիկ համակարգին լրացուցիչ ճկունության հաղորդումը»,- նշեց նախարարը:
Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում մեկնարկելու է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ ծրագիրը, որի արդյունքում այն կգործի մինչև 2036 թվականը: Ըստ Դավիթ Խուդաթյանի՝ տեխնիկապես հնարավոր է Մեծամորի ատոմակայանը Հայաստանի էներգետիկ համակարգում պահել նաև մինչև 2046 թվականը, սակայն Կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի դրա կարիքը չզգացվի:
Թեմայի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ դիտելով Դավիթ Խուդաթյանի հետ հարցազրույցի տեսանյութը։


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում
Սևանի ԲԿ-ն համալրվել է համակարգչային շերտագրման ժամանակակից սարքով
Բոլոր ճանապարհները բաց են