Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին Շախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլը Լատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելու Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգա Խնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր Մադյար ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ) ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը «Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակինՇախմատային Ծաղկաձոր. մեկնարկում է աշխարհի առաջնության մայրցամաքային փուլըԼատվիայում սպասվող արտագնա խաղը հաստատ հեշտ չի լինելուՎարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՀայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին՝ 2-3․ Ազգերի լիգաԽնդրում եմ Ազգային ժողովին կասեցնել իմ անձեռնմխելիությունը. Պետեր ՄադյարԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական էՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ բանակի զինծառայողների պարապմունքները «Տիր» հրետանային համակարգով (տեսանյութ)ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքում ով է գլխավորելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը«Ռոսատոմը» համագործակցում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շուրջ․ ԼիխաչովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԾաղկաձորը հյուրընկալում է դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել «գրեթե անհապաղ» վերադառնալ ԵՄՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՍերբիայի նախագահ Վուչիչը հայտարարել է հրաժարականի մասին՝ հույս ունենալով դառնալ վարչապետՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըԱլբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի հարցը Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է․ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակԵԽԽՎ զեկույցը ՀՀ-ում ընտրական սպառնալիքների մասին․ գոհ են, բայց նաև մտահոգՄեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլըՔննարկվել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման հարցերՀարգանքի տուրք Կոմիտասին (ֆոտոշարք)ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցի երկիրը կլինի ՀայաստանըՌուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» բռնելու համար. WSJԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համարՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներինՊորտուգալացիները հաղթեցին 2-1 հաշվովԱրաբկիրի համայնքային ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է (տեսանյութ)2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն ՀայաստանումՆիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին ԷռնեկյանինԶինծառայողի մահվան դեպքով կալանավորվել է 1 անձՌադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայիցՀայկ Կոնջորյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահՊետություն-Եկեղեցի․ կարծիքներ (տեսանյութ)Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավորԵրևանում կայացել է Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդովԵրևանի քաղաքապետարանը մասնակցել է ISPCAN 2026 միջազգային համաժողովինՀնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքովԱրենիում կրկին գինու տոն էԾիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանովՖրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասինԹեհրանը ատոմային էներգետիկայի հարցերում չի պատրաստվում քննարկել միջուկային ծրագիրըԳործակարգավարական խորհրդակցություն ԿԳՄՍՆ ոլորտային աշխատանքների վերաբերյալՄեզ ժամանակ է պետք աշխատելու, միմյանց ճանաչելու և մրցունակ թիմ կառուցելու համարՆրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն չէ, ինչ ես եմ ուզում. Դոնալդ ԹրամփՀռոմի պապի հատուկ բանագնացը Մոսկվայում կքննարկի ուկրաինական հակամարտությունըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալՀայաստանի և Չեռնոգորիայի վերջնական հայտացուցակներըԵրևանում կայացավ Համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը
Հայաստան

ԿԳՄՍ նախարարը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողներին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը:

«Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն անցկացվող Գիրք նվիրելու օրը մեր երկրում թերևս ամենասիրված տոներից մեկն է: Այն միմյանց հետ շփվելու, ճանաչելու, բացահայտումներ անելու, նոր գրքերով կիսվելու հավելյալ առիթ է: Անչափ ուրախ եմ այսօր ձեզ հյուրընկալել նախարարությունում, և քանի որ դուք շատ գրքեր եք կարդում, եկեք խոսենք ձեր կարդացած գրքերի և գրողների մասին»,- դիմելով երեխաներին՝ ասել է նախարարը և փոքրիկ ընթերցողներից հետ զրուցել նրանց սիրելի գործերի, հետաքրքրությունների և նախասիրությունների  մասին։

Ժաննա Անդրեասյանը  նաև շնորհակալություն է հայտնել 2018 թվականից Խնկո Ապոր գրադարանում «Լավագույն ընթերցող» մրցույթի անցկացման համար, ինչը ընթերցանության խթանմանն ուղղված  լավագույն ձևաչափերից է:

Ընթերցողները պատմել են իրենց կարդացած գրքերի, նախասիրած գրական ժանրերի, ստեղծագործությունների, սիրելի հեղինակների  մասին, ներկայացրել ընթերցանությունից դուրս մյուս նախասիրությունները։ 

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ֆիլմերի, թատերական, բալետային, օպերային ներկայացումների, ճարտարապետական և հուշարձանային նմուշների  համար  ստեղծագործական հիմք դարձած գրական ստեղծագործություններին՝ նշելով, որ արվեստի ճյուղերը փոխկապակցված են: 

Նրա խոսքով՝ այս շարքում գրական ստեղծագործություններն անմրցելի են. ընթերցանությունն ավելի է զարգացնում միտք և երևակայությունը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով, որ այս խորհրդանշական օրը նախարարի հանդիպումը երեխաների հետ մեծ ոգևորություն է առաջացրել: Տնօրենի տեղեկացմամբ՝ մրցույթի 15 հաղթողները ընտրվել են դպրոցական փոքր, միջին և ավագ տարիքային խմբերից։ Մրցույթում հաղթած երեխաները տարեկան ընթերցում են ավելի քան 70 գիրք․ նրանք աչքի են ընկնում ընթերցասիրությամբ, տարբեր հետաքրքրություններով։

Հանդիպման ընթացքում Խնկո Ապոր անվան ազգային  մանկական գրադարանի 2025 թվականի լավագույն ընթերցողները ստացել են  հավաստագրեր, որոնք հանձնել է  նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև գրքեր է նվիրել երեխաներին՝ ընտրված Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանի ցանկից։