Կարծում եմ՝ դա խայտառակություն է. Թրամփը՝ նախկին արքայազն Էնդրյուի ձերբակալության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն և թագավորական ընտանիքի համար վատ իրադարձություն է անվանել Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբոր՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի ձերբակալությունը՝ սեքս-թրաֆիքինգի մեջ մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին պետական տեղեկատվություն փոխանցելու գործով:
Ամերիկյան առաջնորդը հավելել է, որ սպասում է Մեծ Բրիտանիայի թագավորի այցին ԱՄՆ՝ կրկնելով, որ նրա եղբոր ձերբակալությունը շատ տխուր իրադարձություն է:
Հիշեցնենք, որ Բրիտանական ոստիկանությունը հայտնել է, որ նախկին արքայազնը ձերբակալությունից հետո ազատ է արձակվել կալանքից, սակայն մնում է քննության տակ՝ պետական ծառայության մեջ լիազորությունների չարաշահման գործով, իսկ նրա տանը խուզարկություն է անցկացվել: Մաունթբաթեն-Վինձորը բերման էր ենթարկվել Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմյան պալատի տարածքում գտնվող իր բնակության վայրից:
Նախկին արքայազնը դարձել է թագավորական ընտանիքի առաջին ձերբակալված անդամը 1646 թվականից ի վեր:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...