Երաժշտական երեկո նվիրված Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես է եկել հատուկ համերգով՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր կոմպոզիտոր և մշակութային գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Վահագն Պապյանը։
Համերգին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Էդվարդ Միրզոյանի ընտանիքի անդամներ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք։
Երաժշտական երեկոն մեկնարկել է բարոկո երաժշտության բացառիկ գործով՝ Յոհան Սեբաստիան Բախի «Նվագախմբային սյուիտ №3 ռե մաժոր» (BWV 1068) ստեղծագործության կատարմամբ։
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսը վայելել է Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար» ստեղծագործությունը, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության կարևոր գլուխգործոցներից մեկը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում