Մեծ Բրիտանիայի թագավորը մեկնաբանել է իր եղբայր Էնդրյուի ձերբակալությունը
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հայտարարել է, որ օրենքը պետք է գերակայի՝ իր կրտսեր եղբոր ձերբակալության մասին լուրից հետո, հայտնում է Ռոյթերս-ը:
«Խորին մտահոգությամբ տեղեկացա Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի վերաբերյալ լուրերի և պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքի մասին։ Այն, ինչ հիմա հաջորդելու է, լիարժեք, արդար և պատշաճ գործընթաց է, որի միջոցով այս հարցը կքննվի համապատասխան ձևով և համապատասխան մարմինների կողմից։ Այս հարցում, ինչպես նախկինում ասել եմ, նրանք ունեն մեր լիակատար ու անվերապահ աջակցությունն ու համագործակցությունը։
Թույլ տվեք հստակ նշել. օրենքը պետք է գերակայի։
Քանի դեռ այս գործընթացը շարունակվում է, ճիշտ չի լինի, որ ես հետագա մեկնաբանություններ անեմ այս հարցի վերաբերյալ։ Մինչդեռ ես և իմ ընտանիքը կշարունակենք մեր պարտքն ու ծառայությունը ձեզ բոլորիդ»,- ասել է թագավորը:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները