Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետային համակարգը ՀՀ-ում ներկայացնելու նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի է ունեցել նշանակալի իրադարձություն․ հայտնի գործարար Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ընկերության Starlink արբանյակային ինտերնետային համակարգն արդեն պաշտոնապես հասանելի է հայ սպառողին։ Հայաստանյան շուկայում այս կարևոր նախաձեռնության իրականացնողը «Էլդորադո» խանութների ցանցն է, որը հանդիսանում է Starlink-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ «Էլդորադո» ցանցը ապահովել է համակարգի պաշտոնական ներմուծումն ու վաճառքը Հայաստանում՝ այն դարձնելով հասանելի տեղական սպառողին։
«Այս քայլը խոստանում է արմատապես փոխել ինտերնետ հասանելիության պատկերացումները մեր երկրում՝ հատկապես այն շրջաններում, որտեղ մալուխային կամ բջջային կապը դեռևս սահմանափակ է կամ անհասանելի։ Այժմ նույնիսկ հեռավոր համայնքներում հնարավոր կլինի օգտվել բարձր արագությամբ և կայուն ինտերնետից»,-հայտնում են «Էլդորադո»-ից: Starlink-ի հավաքածուն ներառում է անհրաժեշտ բոլոր սարքավորումները՝ արբանյակային ալեհավաք, Wi-Fi երթուղիչ (router) և մալուխներ: Նախատեսված է հեշտ և ինքնուրույն տեղադրման համար՝ ապահովելով արագ և կայուն կապ։
«Էլդորադո»-ի պաշտոնական ներկայացուցչությամբ Starlink տեխնոլոգիան արդեն իրականություն է Հայաստանում՝ բացելով նոր հնարավորություններ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների համար։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից