Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում մեր թիմը 1:0 հաշվով կարևոր առավելության հասավ նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ։
Խաղի ճակատագիրը վճռեց 53-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանի հուժկու հարվածով խփած միակ գոլը։
Թիմերի միջև վճռորոշ պատասխան հանդիպումը կկայանա Ալկմարում՝ փետրվարի 26-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին։
Հայ ֆուտբոլիստի ֆանտաստիկ գոլն ու «Նոայի» հաջողությունն աննկատ չեն մնացել նաև Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ուշադրությունից։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում հատուկ գրառմամբ է անդրադարձել հանդիպմանը՝ հիացմունք արտահայտելով խփված գնդակի վերաբերյալ. «Համբարձումյանի շքեղ գոլը (stunner) հաղթանակ է պարգևում «Նոային» առաջին խաղում»,- նշված է ՈւԵՖԱ-ի հրապարակման մեջ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին