ANCA-ն Թրամփին կոչ է անում հետ կանչել Բարաքին` Էփշտեյնի հետ կապերի պատճառով
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` ANCA-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել անհապաղ պաշտոնանկ անել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքին, քանի որ արդարադատության նախարարության հրապարակած Էփշտեյնի փաթեթում եղած նյութերը փաստում են «նրա տասնամյակ տեւած մտերմությունը» սեռական շահագործման համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ։
«Նա Էփշտեյնի փաթեթում հիշատակվում է ավելի քան 540 անգամ։ Եւ մինչ այս ամենը բացահայտվելը` նա արդեն պաշտոնապես ժխտում էր Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիայի կառավարության անունից։ Նախագահ Թրամփը պետք է նրան հիմա ազատի պաշտոնից»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
ANCA-ն Բարաքի հրաժարականի կոչով առաջին անգամ հանդես էր եկել դեռ անցյալ տարվա հուլիսին, երբ նա Նյու Յորքում պետդեպարտամենտի ճեպազրույցի ժամանակ Հայոց ցեղասպանությունը բնութագրել էր որպես «հին պատկերացում»։ Այդ ժամանակ ANCA-ին միացել էին նաեւ Ամերիկահունական առաջնորդության խորհուրդ եւ Քրդստանի ամերիկացի բարեկամներ կազմակերպությունները՝ պահանջելով դեսպան Բարաքի հետկանչը։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...