ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները մշակում են օրենսդրական փաթեթ, որը պատժամիջոցներ կկիրառի ցանկացած երկրի նկատմամբ, որը կշարունակի գործարքներ կնքել Ռուսաստանի հետ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ մասին հայտարարել է կիրակի օրը՝ նոյեմբերի 16-ին, Ֆլորիդայում՝ Air Force One ինքնաթիռում, լրատվամիջոցների հետ զրույցի ժամանակ։
Զրույցի ընթացքում լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք ԱՄՆ Կոնգրեսը ճնշում կգործադրի Ռուսաստանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Ես լսել եմ, որ նրանք աշխատում են այդ ուղղությամբ, և ես համաձայն եմ դրա հետ։ Հանրապետականները առաջ են մղում շատ ուժեղ օրինագիծ, որը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկրի նկատմամբ»,- պատասխանել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը կարող է համալրել այդ երկրների ցանկը։
Ռուսաստանի գործընկերների նկատմամբ 500% մաքսատուրք կիրառելու գաղափարը քննարկվում է ԱՄՆ-ում ապրիլից ի վեր։
Ապրիլին սենատորներ Լինդսի Գրեհեմը և Ռիչարդ Բլումենտալը կոչ են արել մինչև 500% առևտրային մաքսատուրք սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք Ռուսաստանից նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ են գնում։
«Հնդկաստանը և Չինաստանը շարունակում են գնել ռուսական նավթի 70%-ը՝ շարունակելով աշխատեցնել նրա ռազմական մեքենան։ Իմ օրինագիծն ունի 84 սենատորի աջակցությունը։ Այն թույլ կտա պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների նկատմամբ՝ Պուտինի ռազմական մեքենայի ֆինանսավորումը դադարեցնելու և նրան բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար»,- բացատրել է սենատոր Գրեհեմը։


















































Թրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարները
Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասին
Թրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանը
Թրամփ․ ԱՄՆ-ը ունի զենք, որի մասին ոչ ոք չգիտի
Թրամփը հայտարարել է, որ խաղաղության Նոբելյան մրցանակն ինքը պիտի ստանար իր դադարեցրած «յուրաքանչյուր պատերազմի» համար
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ