Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. Euronews Աբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Մադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներից Ինտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Կողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջ Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ Հույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասին Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել Նման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը Ես ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ Յամալ

Վենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովՄենք հույս ունենք, որ պատերազմի արագ ավարտից հետո կկարողանանք սկսել Ուկրաինայի վերակառուցման մեծ ծրագիրը. ՏուսկՀեռուստաընկերություններին կառաջարկվի պետական ֆինանսավորում մանկական և կրթական հաղորդումների համար. ՀՌՀ նախագահՎեդիի մի շարք հասցեների կդադարեցվի գազամատակարարումըԲաքվում հրապարակել են Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի և մյուսների դատավճիռըՊՆ և ԱԱԾ սահմանապահ զորքերի որոշ ծառայողներ բյուջեի հաշվին բնակարան ձեռք բերելու հնարավորություն կստանան (տեսանյութ)«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)Մինեսոտայից արտաքսվել է ավելի քան 4 հազար անօրինական միգրանտՈւկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթաց կա․ ԴմիտրիևՔննիչները կանցկացնեն «համալիր հետաքննությունՄեր ընկերությունները բացահայտ դուրս են մղվում Վենեսուելայից. ԼավրովՉինաստանը կշարունակի հանդես գալ որպես կայունություն ապահովող ուժԻրանի գերագույն առաջնորդը «պետք է լրջորեն մտահոգ լինի»Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Արարատի մարզումԲոլորը գիտեն, որ այս իրավիճակը կհասնի իր տրամաբանական ավարտին․ ՎենսԵս Չինաստան եմ գնալու ապրիլին, իսկ նա այստեղ կգա այս տարվա վերջում. ԹրամփՎարչական վարույթների մեծ մասը բովանդակային բնույթ ունի և ուղղված չէ խոսքի ազատության սահմանափակմանըՍահմանվել են Սևանա լճից սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակն ու ժամկետներըՀայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանանՕլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. APԵթե Ուկրաինան չկանգնեցնի Պուտինին, նա կներխnւժի Եվրոպա․ ԶելենսկիՊարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվելԱպօրինի գործողության դիմաց կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինՀղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում ենՍտորագրվել է համագործակցության հուշագիր
Քաղաքականություն

Փաշինյանը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահի առանձնահատուկ դերը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման՝ մասնավորապես Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում և տարածաշրջանում տեղի ունեցող շրջադարձային իրադարձություններում ընդգծել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը նշել է «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում։

«Իհարկե, նախորդող շրջանում գործընթացը բավական դրական ընթացք ուներ՝ չնայած կային նաև բարդություններ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունն էր այն վճռական գործոնը, որը հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այս համաձայնությանը հասնել»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ «Թրամփի ուղի» ծրագրի և այլ ծրագրերի, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման լավագույն երաշխիքն է։ 

Ըստ Փաշինյանի՝ «Թրամփի ուղի» նախագիծը մեծ օգուտներ է բերելու բոլոր կողմերին, հետևաբար չի լինելու որևէ ուժ, որը հետաքրքրված կլինի տարածաշրջանի ապակայունացմամբ։ 

Վարչապետը նաև կրկնել է իր այն միտքը, որ Հայաստանի տարածքում ստեղծվելիք «Թրամփի ուղի» նախագիծը ոչ թե վնասներ է հասցնելու Իրանի, Վրաստանի կամ էլ Ռուսաստանի Դաշնության շահերին ու հետաքրքրություններին, այլ ընդհակառակը՝ նոր հնարավորություններ է բացելու կողմերի համար։  

«Օգոստոսի 8-ից հետո ես կարծիք հայտնեցի, որ Ռուսաստանի Դաշնությունն այս ծրագրի իրականացման ամենահետաքրքրված կողմերից մեկն է, և իմ այս գնահատականն ընդունվեց հոռետեսությամբ, բայց  մենք բոլորս տեսանք, որ Վաշինգտոնի համաձայնությունների արդյունքում ապաշրջափակված Հայաստանի համար ադրբեջանական երկաթուղու առաջին շահառուն դարձավ Ռուսաստանը։ Նախագիծն ակնհայտորեն ձեռնտու է Հայաստանին և Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Կենտրոնական Ասիայի երկրներին, ԱՄՆ-ին, Չինաստանին, ինչպես նաև Պարսից ծոցի մյուս երկրներին»,-ընդգծել է վարչապետը։ 

Փաշինյանի բնորոշմամբ՝ այժմ Հայաստանի կառավարությունն աշխատում է մաքսիմալ թափանցիկ կերպով, հետևաբար տարբեր հարցերի շուրջ հանրությանն անհանգստացնող բոլոր մտահոգությունները ժամանակի ընթացքում  կստանան իրենց պատասխանները։ 

«Ցանկացած հետագա ապոկալիպսիսի կամ սարսափի հնարավոր տեսություն ևս կանխավարկածով հերքում եմ՝ անկախ նրանից, թե դա ինչ տեսք ունի, որովհետև նման բան չի կարող տեղի ունենալ նաև այն պարզ պատճառով, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակային են և թափանցիկ»,-վստահեցրել է վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրել է, որ «Թրամփի ուղի» նախագծի իրականացման կամ բոլոր այլ հարցերի համատեքստում Հայաստանի կառավարությունը որևէ մեկի հետ չունի ոչ մի գաղտնի, բանավոր պայմանավորվածություն։

«Բանավոր պայմանավորվածությունը հնարավոր էլ չէ, որովհետև բանավոր պայմանավորվածությունը մի բան է, որը նույնիսկ կես ժամ հետո կարող է այլ կերպ մեկնաբանվել և ունենալ տարընթերցումներ։ Որևէ բանավոր պայմանավորվածություն գոյություն չունի և չի կարող ունենալ, և դրա մեծագույն պատճառը լեգիտիմությունն է։ Այս ծրագրերը հնարավոր չէ իրականացնել առանց լեգիտիմության։ Ընդհանրապես, մեր բոլոր ռազմավարությունները հիմնված են լեգիտիմության վրա, քանի որ միայն լեգիտիմությունն է, որ կարող է բերել տևական խաղաղություն, կայունություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և այլն»,-եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. 

 «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները՝ սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։