Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE), որը միավորում է 46 երկրների փաստաբանական պալատները և դրանց միջոցով՝ ավելի քան 1 միլիոն եվրոպացի փաստաբանների, Հայաստանի փաստաբանների պալատի զեկույցի հիման վրա, 2025թ. նոյեմբերի 4-ին դիմել է ՀՀ կառավարությանը և Վարչապետին՝ ներկայացնելով իր մտահոգությունները ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական, ներառյալ՝ հարկային փոփոխությունների, Հայաստանի ներգրավվածությունը չապահովելու u փաստաբանների պալատի հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությանն անհամարժեք ֆինանսավորման առնչությամբ։
CCBE-ն մտահոգություն է հայտնել Հանրային պաշտպանի գրասենյակի վերջին տարիների գերծանրաբեռնվածության և պետության կողմից անհամարժեք ֆինանսավորման, ավելին՝ հանրային պաշտպանների թիվը նվազեցնելու կապակցությամբ։ Այս կապակցությամբ CCBE-u կարևորել կառավարությունները ապահովեն իրավաբանական օգնության համար բավարար և կայուն ֆինանսավորում, և որ իրավաբանական օգնության բյուջեի կազմման գործում բովանդակային կերպով խորհրդակցեն իրավաբանական օգնություն մատուցողների հետ: np
Անդրադառնալով 2025 թվականի սկզբից ուժի մեջ մտած հարկային փոփոխություններին, կատարված ուսումնասիրության արդյունքներով, CCBE-ն արձանագրել է, որ դրանցով ծանր (6-7 անգամ բարձր) հարկային բեռ է դրվում իրավաբանական ծառայություններ մատուցողների վրա, դարձնելով իրավաբանական օգնությունը պակաս մատչելի քաղաքացիների համար և դրանով իսկ ավելի խաթարելով արդարադատության հասանելիությունը:
CCBE-ն նաև իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ օրենսդրական փոփոխությունները ընդունվել են Փաստաբանների պալատի և Հայաստանի իրավաբանական համայնքի հետ ոչ բավարար նախնական խորհրդակցության, շահագրգիռ կողմերի կարծիքների անտեսմամբ, ինչպես ոչ բավարար սեղմ ժամկետներում (ԱԺ-ում ընդունվել է 20 օրվա ընթացքում)։
CCBE-ն անընդունելի է համարել ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների՝ ընդգծելով, որ նման մոտեցումը անհամատեղելի է վերջերս ընդունված Եվրոպայի խորհրդի «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» կոնվենցիայի հետ։
Արդյունքում, CCBE-ն կոչ է արել ՀՀ կառավարությանը և Վարչապետին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում` հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու անհրաժեշտության դեպքում վերանայումներ կատարելու համար։ և
Միաժամանակ, CCBE-ն Հայաստանի կառավարությանը հորդորում է ստորագրել և վավերացնել «Փաստաբանի մասնագիտության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, ընդգծելով, որ այդպիսով, Հայաստանը ցույց կտա իր անսասան հանձնառությունը իրավունքի գերակայությանը, իրավաբանական մասնագիտության պաշտպանությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին։ Նշվել է նաև, որ նման քայլը կամրապնդի հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և կնպաստի բոլոր քաղաքացիների արդարադատության իրական և հավասար հասանելիության ապահովմանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական ընկերությունների խորհուրդը ներկայացնում է Եվրոպական փաստաբանական համայնքը այնպիսի միջազգային կառույցներում ինչպիսիք են Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի միությունը, Մարդու իրավունքների եվրպական դատարանը և այլն, պարբերաբար հանդես է գալիս որպես կապող օղակ փաստաբանության և այս կազմակերպությունների միջև։


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը