Նիկոլ Փաշինյանը բոյկոտեց Անդրանիկ Քոչարյանի ելույթը
Անախորժ իրավիճակ էր առաջացել և մեր ընդդիմադիր մամուլն անմիջապես վերնագրերը դրեց. «Ո՞ւմ պատճառով տեղի ունեցավ այս խոչընդոտը»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ-ում 2026 թ բյուջեի քննարկման ժամանակ հանձնաժողովի անունից ունեցած ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Ենթադրում եմ, որ իմ պատճառով է եղել, որի համար ներողություն եմ խնդրում թե՛ կառավարությանը, թե՛ մեր գործընկերներին»,– հավելեց նա։
Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին որ դահլիճը չլքեր. «Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք»,- ասաց Քաչարյանը՝ շեշտելով, որ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին է ուղղված իր խոսքը։
Նշենք, որ Այսօր ԱԺ–ում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվեց 20 րոպեով, որովհետև դահլիճում չէր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որն այդ պահին պիտի զեկույցով հանդես գար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն միանգամից հայտարարեց ընդմիջում։ Դահլիճում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ էր արձագանքել Անդրանիկ Քոչարյանի բացակայությանը։


















































Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ռուս փորձագետը Հայաստանին կոչ է արել Ադրբեջանից նավթամթերք ներկրելիս ամեն ինչ ուշադիր ուսումնասիրել
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են «Tesla»-ն ու «Dodge»-ը