Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցի վերաբերյալ պատասխան ունենք․ ՀՀ վարչապետ
Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցի վերաբերյալ պատասխան ունենք։ Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրել է, որ իշխանությունները ամեն օր աշխատում են այս ուղղությամբ։ Նա կարծում է, որ որքան բարենպաստ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջավայրը, այնքան ավելի հեշտ կլինի լուծել այս խնդիրը։
Փաշինյանը հավելել է, որ խաղաղությունը կլուծի բոլոր մյուս հարցերը, շատ-շատ հարցեր։ «Եթե կա տեսակետ, որ պետք է էդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի։ Ես էլ ասում եմ, որ ինչքան բարենպաստ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջավայրը, այդքան ավելի հեշտ կլուծվի այդ հարցը։ Դիտանկյան խնդիր է։ Դա բացարձակ չի։ Դա կենդանի պրոցես է։ Եթե մենք առաջնորդվեինք վերը նկարագրված տրամաբանությամբ, չէինք հասնի խաղաղության ներկա կետին։ Մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ դրսևորել, էնպիսի ճկուն մոտեցումներ, որոնք այս պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին», - ընդգծել է նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ