«TRIPP»-ը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի աշխուժացմանը, կօգնի տարածաշրջանի ժողովուրդներին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրի ղեկավարների հետ։ Թրամփը և Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի նախագահները երկկողմ հանդիպումներ են ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ աշխատանքային ճաշից առաջ։
ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Կենտրոնական Ասիայի հինգ երկրի տնտեսական գործընկերության ամրապնդումը, ընդհանուր կապերի ընդլայնումը:
Հանդիպման ժամանակ Թրամփն անդրադարձել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին:
«TRIPP նախագիծը մի երթուղի է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կնպաստի Կասպից ծովի մյուս կողմում առևտրի ակտիվության աճին ու կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- ասել է Թրամփը և հիշեցրել, որ այդ երթուղու իրականացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրից հետո։
«Այս պատմական համաձայնագիրը ներառում է նաև նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Դա հրաշալի է։ Նրանք՝ Ադրբեջանը և Հայաստանը, այն անվանեցին իմ անունով և ես գնահատում եմ դա։ Այն իսկապես մեծ համաձայնագիր է, նոր երթուղի միջազգային խաղաղության համար։ Սա ճանապարհ է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով, որը կաշխուժացնի առևտուրը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա երկրները կօգտագործեն համաձայնագրի ընձեռած հնարավորությունը, կօգտվեն խաղաղության հնարավորություններից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ իր հերթին հայտնել է Աստանայի աջակցությունը Թրամփի խաղաղարար նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրին, որը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ