Ցարական Ռուսաստանի Քարտեզներում Ադրբեջան ընդհանրապես չկա․ Փաշինյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերջին ելույթում չի ասել, թե Սևան չկա, այլ կա Գյոյչա, նա հայտարարել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներով Սևան չկա, այլ կա Գյոյչա։ Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այն քարտեզի վրա, որին հղում է արվում, Հայաստանի տեղում գրված է «Հայաստան», իսկ Ադրբեջանն ընդհանրապես չկա։ Եվ ո՞նց դա մեկնաբանել»,- նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ հայ լրագրողներից ոչ ոք չի փորձել պարզել՝ այդ քարտեզը կա՞, թե՞ ոչ։ Նրա գնահատմամբ, այդ քարտեզը հրապարակելու դեպքում, եթե այն անբարենպաստ լինի Հայաստանի համար, ապա կարող է կրկնակի անբարենպաստ լինել Ադրբեջանի համար։
Հայաստանի վարչապետը դա կրկին անգամ անվանել է անիմաստ թեմա, հատկապես 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից հետո։ «Եվ ո՞վ է ասել, որ դրանք ադրբեջանական անվանումներ են։ Դրանք թուրքական, արաբական, պարսկական, մոնղոլական, ռուսական են։ Բայց ի՞նչ է դա փոխում։ Ոչինչ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։


















































Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Հենրիխ Մխիթարյան. Երևանի փողոցներից մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Անկեղծ հարցազրույց (տեսանյու...
Բալիում սկանդալային պոռնոաստղին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում
Հայրն իր կյանքի գնով փրկել է խեղդվող որդուն
Հայտնաբերվել է 1-ին տիպի շաքարախտի ամենավաղ ախտանիշը
Ռուսաստանում կործանվել է աշխարհի ամենամեծ տուրբապտուտակավոր օդանավը
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. «Իրավունք»
Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով
Շարլիզ Թերոնը 50 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի. Հոլիվուդյան աստղի կատարյալ մաշկի գաղտնիքը
Ովքեր են «դուրս մնալու» ՔՊ ցուցակից