Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդել Մոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է Թուրքիան Կուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպան Չնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներ Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներով Պապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿ Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնում Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ» Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետում Խոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով 46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարը

Չինաստանի շուկայի համար Apple-ը մշակել է ԱԲ խոշոր լեզվական մոդելՄոսկվան մերժել է Սև ծովում հարվածները փոխադարձաբար դադարեցնելու առաջարկը, որը փոխանցել է ԹուրքիանԿուբարսին ճանաչվեց մրցաշարի լավագույն պաշտպանՉնախատեսված այցեր Արագածոտնի մարզի շինհրապարակներԼեհաստանը ՄիԳ-29 կործանիչները փոխարինում է ուկրաինական ԱԹՍ-ներովՊապիկյանը ռազմական ակադեմիայի շրջանավարտներին առաջին անգամ բնակարանների գնման հավաստագրեր է հանձնել496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ՔԿԿուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱռաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»Լուիս Սուարեսը հայտնվել է իսպանական «Բարսելոնայի» դիտակետումԽոշոր հափշտակություն բանկային համակարգի սխալի միջոցով46 համայնք՝ ընտրական նոր փուլում․ որտեղ է սպասվում ամենաթեժ պայքարըԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ է հայտնաբերվել ՔԿՀ-ներումԱզատամուտում Վեոլիա թիմի նախաձեռնությամբ ջրի խնդիրը լուծվել էՆազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքն է դադարեցվել Սևանա լճի ափամերձ հողամասի նկատմամբՄարզերի կայազորների զինդատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ«Օլիմպիակոսը» արագացրել է բանակցությունները Թիկնիզյանի տրանսֆերի շուրջՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանինԹբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»Մեկնարկել է սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորումըՄիջազգային որակավորում՝ Ամուլսարում աշխատելու համար․ օպերատորների առաջին խումբը սերտիֆիկացվել էՓրկարարներն ապամոնտաժել են քարե կառուցատարրերը՝ վերացնելով վտանգըԿասեցվել է «Ա․Ա․Հովհաննիսյան» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքըՆերողություն խնդրելը թուլություն չէ, այլ ռադիկալացման շղթան կոտրելու քայլ. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանըԴիլիջան համայնքում կասեցվել է «Պապանինո» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄՀյուսիսային Կորեան դատապարտել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջիկա վարժանքները Քաղաքացիությունը ձեռք է բերվում որպես ճամփորդական փաստաթուղթ, ասել է ՆԳ փոխնախարարըՄոսկվան ԱՄՆ-ից պարզաբանումներ է պահանջելՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զենքի գործարանում. ReutersՆովոռոսիյսկի հացահատիկի КСК տերմինալը դադարեցրել է գործունեությունըՊարզվել է Ryanair ինքնաթիռի պատուհանի կոտրվելու պատճառըԵթե նրանք գան, Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանցՄարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամՄոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունըԳերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքը շարունակելու ենք լուռ, ոչ թե բոցաշունչ ելույթներով. ԽանդանյանInstagram-ը պաշտոնապես ներկայացրել է իր նոր լոգոնՉինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղինԶելենսկին դժվարանում է գտնել ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածու. PoliticoՎաղարշապատի ՏԻՄ ընտրություններում «Հաղթանակ»- ի թեկնածուներն ու համակիրները հարկադրել են քվեարկել իրենց օգտինԿալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանքՆԱՏՕ-ն Լատվիայում ԱԹՍ է խփելԹրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրաՄՍՇՊՀ-ն տուգանել է կաթնամթերք արտադրողների արձանագրված խախտումների համարՀրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհըԼրատվական կայքը ապատեղեկատվություն է տարածել․ կրակոցի վերաբերյալ հաստատված որևէ փաստ չկաՎարչապետը Անվտանգության խորհրդի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ԱԽ քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱԺ-ն քննարկում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Բաբկեն Թունյանի թեկնածության հարցըՔննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչինԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Թոփ-լուրեր

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը մինչև 2026 թվականի վերջը կստորագրվի

«Երկու երկրները ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր գոյություն ունեցող հակամարտությանը, բացել տարածաշրջանային առևտրի և ներդրումների հնարավորությունները և Միացյալ Նահանգներին դարձնել խոշոր խաղացող տարածաշրջանում, որը երկար ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ազդեցության տակ էր։

Նախնական համաձայնագրի վերջնական մշակումը ամիսներ տևեց և այն դարձավ Վաշինգտոնի խոշորագույն նախաձեռնություններից մեկը հետխորհրդային տարածքում։ Համաձայնագրի ստորագրումը բարդացնում է տարածված այն խոսույթը, թե Թրամփի վարչակազմը ձգտում է Միացյալ Նահանգներին ազատել իր միջազգային պարտավորություններից կամ ազդեցության ոլորտը զիջել Կրեմլին։ «Ընդսմին, համաձայնագիրը դեռևս լիրաժեք չէ և իրական ռիսկեր է պարունակում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Միացյալ Նահանգների համար»,- շեշտել է հոդվածի հեղինակ, Ազգային պաշտպանության համալսարանին առընթեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող, Ջեֆրի Մանկոֆը։

Ըստ գործընթացին մասնակցող պաշտոնյայի, Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ վերջնական խաղաղության պայմանագիրը կստորագրվի և կվավերացվի մինչև 2026 թվականի վերջը։ Այդ նպատակին հասնելու համար բոլոր կողմերը, դրանց թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ միաժամանակ լուծելով մի շարք չլուծված հարցեր։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը վաղուց նպաստել է Հարավային Կովկաս հատվածականացմանը և դրա ռազմավարական մարգինալացումը։ Այն նաև Ռուսաստանին հնարավորություն է տվել գերիշխել տարածաշրջանում, քանի որ Մոսկվան 1990-ականներից ի վեր խոչընդոտել է ցանկացած վերջնական լուծում՝ ստիպելով և՛ Բաքվին, և՛ Երևանին Կրեմլին ընկալել իբրև դատավորի և անվտանգություն ապահովողի։ Ռուսաստանի միջամտությունը կանխել է հակամարտության սրումը, բայց միաժամանակ խոչընդոտել է երկարաժամկետ լուծումը, որը երկու երկրներին հնարավորություն կտար որոշել սեփական ապագան։

2020 թվականին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակը, այնուհետև 2023 թվականի վերջին նախկինում հայկական տիրապետության տակ գտնվող մնացած տարածքների վերազավթումը սկզբունքորեն նոր իրականություն ստեղծեց։ Ի պատվին Փաշինյանի, նա հասկացավ, որ ջախջախիչ ռազմական պարտությունը, Լեռնային Ղարաբաղի կորուստը և էթնիկ հայերի փախուստը այդ տարածքներից ստեղծեցին ոչ միայն խաղաղության անհրաժեշտություն, այլև հնարավորություն՝ հասնելու դրա մշտական ​​​​հաստատմանը։ Մինչ Երևանը հետաքրքրված էր խաղաղության համաձայնագրով, Բաքուն վաղուց զգուշավոր էր։ Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցեց, որ ուժեղ խաղաքարտեր ունի և կարող է առավելագույն ​​պահանջներ ներկայացնել», - գրում է Մանկոֆը։

Ընդսմին, ըստ հոդվածի հեղինակի, խաղաղության համաձայնագրի ուրվագծերը վաղուց պարզ էին. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում (ներառյալ Ադրբեջանի վերահսկողությունը նախկին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ), սահմանների սահմանազատում, իրավական պահանջներից հրաժարում և դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորում։

«Մարտին Բաքուն և Երևանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել այդ պայմաններով գործարքի հիմնական դրույթների շուրջ։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը, ԱՄՆ օգնությամբ, պետք է շրջանակային համաձայնագրից անցնեն լիարժեք խաղաղության պայմանագրի։

Այդուհանդերձվ, շատ առանցքային խնդիրներ են մնում։ Երկու հարց, որոնք վաղուց բարդացրել են բանակցությունները, Բաքվի պահանջն են՝ Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի էքսկլավի հետ կապող միջանցքի վերաբերյալ, և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, որոնք կապահովեն, որ ապագա հայկական կառավարություններն ընդունեն Լեռնային Ղարաբաղի կորուստը։ Հայաստանի դեմ ազգայնականների մոբիլիզացիան ևս մնում է Ալիևի քաղաքական օրինակարգության կարևոր տարրը։

Միջանցքի հարցը առանձնապես բարդ էր։ Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում, որ ռուսական զորքերն ապահովեն տարանցիկ փոխադրումը, ինչպես նախատեսված էր 2020 թվականի հրադադարի համաձայնագրով։ Հայաստանը մերժում էր իր ինքնիշխանությունը խաթարող ցանկացած արտաքին ներկայություն, մինչդեռ Ադրբեջանը պահանջում էր անարգել մուտք դեպի Նախիջևան։ Ադրբեջանի սպառնալիքները՝ գրավելու երթուղին և հարակից հայկական տարածքը, չօգնեցին իրավիճակին։ Վաշինգտոնի դիվանագիտության կուլիսներում առանցքային տարրը Միացյալ Նահանգներին միջանցքը զարգացնելու բացառիկ իրավունքներ տրամադրելու առաջարկն էր»,- ասվում է հոդվածում։

Ըստ Մանկոֆի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղությունը հսկայական օգուտներ կբերեր տարածաշրջանի բնակիչներին, ամենակարևորը՝ «պաշտպանություն ապահովելով նոր պատերազմից»։

«Դա Ադրբեջանին կպաշտպաներ ղարաբաղի խնդրի վերակենդանացումից, միաժամանակ պաշտպանելով Հայաստանին Նախիջևան տանող տարանցիկ ճանապարհը գրավելուն ուղղված ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքից։ Ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը կստանար ավելի սերտ ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ՝ խոստանալով էներգետիկ և ենթակառուցվածքային ներդրումներ (ներառյալ տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի առաջարկը) և վերացնելով պաշտպանական համագործակցության սահմանափակումները, որոնք կարող էին ամրապնդել երկրի դիրքերն ընդդեմ տարածաշրջանային մրցակիցներ Ռուսաստանի և Իրանի։ Հայաստանը կշահի նաև ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ համագործակցությունից և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացումից, որոնք փակ են 1990-ականների Առաջին Ղարաբաղյան պատերազմից ի վեր։

«Սահմանների բացումը Հայաստանին հնարավորություն կտա ինտեգրվել տարածաշրջանային առևտրային և տրանսպորտային ցանցերին, որոնք վաղուց շրջանցել են երկիրը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է արագ հաջորդել, չնայած Օսմանյան դարաշրջանի ուշ շրջանից ի վեր գոյություն ունեցող երկարատև պատմական լարվածությանը, մասնավորապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան զորքերի ձեռքով հայերի զանգվածային սպանությունների պատճառով»,- նշում է հոդվածի հեղինակը՝ միտումնավոր խուսափելով «Հայոց ցեղասպանություն» եզրույթից։

Ըստ նրա՝ սահմանների բացումը և տարանցման հեշտացումը կօգնի «հաղթահարել Հարավային Կովկասի երկարատև մասնատվածությունը՝ տարածաշրջանը դարձնելով ավելի գրավիչ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ»։

«Լրացուցիչ օգուտներ կբերի առևտուրն ու ներդրումները Չինաստանից Կենտրոնական Ասիայի և Կասպից ծովի միջով դեպի Եվրոպա այսպես կոչված «Միջին միջանցքի» երկայնքով ընդլայնելու հնարավորությունից։ Միջին միջանցքի զարգացումը, որը, ի թիվս այլ բաների, կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային Եվրասիայում, Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակներից մեկն է եղել։

Չնայած Բաքվի, Երևանի և տարածաշրջանի համար մշտական ​​համաձայնագրի ակնհայտ օգուտներին, առաջ շարժվելու ուղին շարունակում է մնալ մարտահրավերներով լի։ Երկու երկրների ներգրավվածությունը մինչև պայմանագրի ստորագրումը և վավերացումը մշտական ​​ուշադրություն կպահանջի։ Բաքուն կարող է հետ քաշվել, եթե զգա, որ խոստացված օգուտները չեն իրականացվում, օրինակ, եթե ի հայտ գան խնդիրներ ԱՄՆ-ի Ադրբեջանի միջև անվտանգության համագործակցության սահմանափակումները վերացման առումով։ Մինչդեռ Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է գործարքին, Հայաստանում քաղաքական անկայունությունը, այդ թվում՝ գործարքի հակառակորդների կողմից ենթադրյալ հեղաշրջման փորձը, ևս կարող է դժվարություններ առաջացնել։

Շրջանակային համաձայնագիրը միաժամանակ մի շարք հայկական խնդիրներ է թողնում չլուծված։ Դրանց թվում են տարածքային ամբողջականության դրույթների իրականացումը, որը կպահանջի ադրբեջանական զորքերի դուրսբերում իրենց կողմից դեռևս վերահսկվող հայկական տարածքի մասերից, Ղարաբաղից հայ փախստականների համար վերջնական կարգավորումը և Բաքվի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջը։ Հայերի և ադրբեջանցիների միջև վստահությունը ցածր է ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից և միմյանց դիվայնացումից հետո։ Խաղաղության գործընթացը դեռևս վերևից ներքև բնույթ ունի, և երկու երկրների քաղաքացիական հասարակության և սովորական մարդկանց աջակցությունը ստանալը շատ ավելի երկար ժամանակ կպահանջի։

Մեկ այլ խնդիր է Վաշինգտոնի որոշումը՝ ավելի շատ ներգրավվել տարածաշրջանում։ Ռուսաստանն ու Իրանը այնտեղ նույնիսկ ԱՄՆ առևտրային ներկայությունն են համարում են թշնամական։ Սպիտակ տանը ստորագրման արարողությունից հետո Ուկրաինայում տեղակայված ադրբեջանական էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից հարվածները, կարծես, վկայում են Կրեմլի դժգոհության մասին։ Իրանը միաժամանակ ազդանշան է տվել, որ չի հանդուրժի ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում», - ընդգծում է Մանկոֆը։

Ռուսաստանի մինչ այժմ ուժասպառ պատերազմը Ուկրաինայում ԱՄՆ-ին և այլ արտաքին խաղացողներին հնարավորություն է տվել փոխելու իրավիճակը տարածաշրջանում, որը Մոսկվան դեռևս համարում է իր «հետնաբակը», - ասում է նա։ -Տեղացի դիտորդները շարունակում են մտահոգված լինել, որ Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանության հավակնությունները չեն վերացել, և որ ավելի ու ավելի ռազմականացված և ագրեսիվ Կրեմլը կցանկանա հաշիվներ մաքրել Կովկասում (և այլուր), երբ իր զորքերն ազատավեն Ուկրաինայում ընթացող մարտերից։

Վերջին ամիսներին Մոսկվան հակասությունների մեջ է եղել Բաքվի հետ, երբ ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կողմնակիցները Մոսկվային են մեղադրում հայ ղեկավարին տապալելու ծրագրերին մասնակցելու մեջ։ Ռուսաստանը նաև այլ լծակներ ունի Հայաստանում, դրանց թվում՝ տնտեսության մեջ կարևոր դերակատարում, կարևորագույն ենթակառուցվածքների (օրինակ՝ երկրի միակ ատոմակայանը) վերահսկողություն և Հայ Առաքելական եկեղեցու ազդեցության ցանցեր։

Սպիտակ տունն ապավինում է ԱՄՆ ներդրումներին և Բաքվի ու Երևանի միջև անվտանգության ոլորտում ընդլայնված համագործակցության համադրությանը՝ ստեղծելու համար բավարար զսպող գործոն, որպեսզի ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Թեհրանը չվիճարկեն նոր պայմանները։ Այդ հաշվարկը կարող է արդյունավետ լինել, եթե ոչ, ապա դեռ պարզ չէ՝ Վաշինգտոնը կխիզախի՞ Կովկասում բախվել Ռուսաստանի կամ Իրանի հետ։

Չնայած այդ մտահոգություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային համաձայնագիրը կարևոր քայլ է տարածաշրջանի ամենադաժան հակամարտություններից մեկի ավարտին հասնելու ուղղությամբ։ Այդ կետին հասնելու համար անհրաժեշտ էր քաղաքական քաջություն Բաքվում և Երևանում, ինչպես նաև համառություն և ստեղծագործականություն Միացյալ Նահանգների կողմից (և Ֆրանսիայի կողմից, որը օգնեց հաշվի առնել Հայաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունները ամբողջ գործընթացի ժամանակ)։ Ամեն դեպքում, համաձայնագիրը նշանավորում է Հարավային Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը»,- ընդգծում է հոդվածի հեղինակը։