ՔՊ–ականներն արշավում են Սյունիքի մարզպետի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Ղուկասյանի՝ Կալավանցու, Սյունիքի մարզպետ նշանակվելու օրվանից որոշ ՔՊ-ականներ խանդով են վերաբերվել եւ մշտապես «փորել» մարզպետի տակը՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց եւ երդվյալ ՔՊ-ականներից մեկին Սյունիքի մարզպետ կնշանակի։ Ղուկասյանի դեմ, ՔՊ առաջիկա համագումարին ընդառաջ, նոր արշավ է սկսվել։
Մեզ պատմեցին, որ վարչության անդամի թեկնածուների՝ Սյունիք այցի ընթացքում որոշ ՔՊ-ականներ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ոչ այնքան իրենց՝ ՔՊ կուսակցության հետ կապված տեսլականն ու ծրագրերն են քննարկել, որքան մարզպետի հեռանալ-չհեռանալու հարցը։
Մեր աղբյուրներն ասում են, որ շարքերի՝ մարզպետի նկատմամբ դժգոհության հետեւում հայտնի զույգն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ ՔՊ-ական պատգամավոր, Հարությունյանի մերձավոր, կապանցի նկարիչ Դավիթ Դանիելյանը։
Ի դեպ, երկուսն էլ ներկա են եղել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Մայր Աթոռի հայտարարությունը
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Գողերը մտել են ուրիշի տուն և թողել ծաղրական նամակ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը