ԱԱԾ–ից խնդրել են, որ պատարագին Վեհափառի անունը չտամ, մերժել եմ. Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբեն
Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է. երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափառի անունը՝ բացի մի հոգուց, ու այդ մեկը ինքն է, գրում է «Ազատությունը»։
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այս կիրակի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մտադիր է Գյումրիում պատարագի մասնակցել, այս մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն քահանայի խոսքից հասկանում ենք, որ այդպիսի մտադրություն կա: Ավելին, ըստ Տեր Ռուբենի, Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը պատարագի՝ մի առիթով վարչապետը մասնակցել է իր մատուցած ծեսին: Քահանան դեմ չէ, սիրով կպատարագի, վարչապետին բարեպաշտ քրիստոնյա է համարում, բայց խնդրում է եկեղեցու գործերին չխառնվել. - «Մենք ձեզ որ հարգում ենք, դուք էլ մեզ հարգեք»:
Նրա հետ մի շարք մարդիկ են բանակցել, քահանան պատմում է՝ նույնիսկ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են Վեհափառի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել. «Ես ասել եմ՝ ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ: Երեկ էլ, իմիջիայլոց ասեմ, էստեղի ԱԱԾ-ի եկել էին Շիրակի, բա՝ «Տեր հայր ջան, խնդրում ենք ... », ասի՝ «ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու», ասի՝ դա բացառվում է, Վեհափառը ոնց որ Հայրապետը մեր՝ մենք իրա անունը 25 տարի ես պատարագներին տվել եմ ու էլի պիտի տամ»։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում