«Հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ինչի արդյունքում հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, Կենտրոնականի ոստիկանները՝ բաժնի պետի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 36-ամյա Նիկիտա Ի․-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «կրծքավանդակի ձախ կեսի 5-6-րդ միջկողային տարածության կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով հնարավոր է նախաձեռնվի քրեական վարույթ։
Վիրավորին դանակահարել է նրա կինը, և ոստիկանները արդեն պարզել են դեպքի վայրն ու ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ կնոջը և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ»,-հայտնում է shamshyan.com-ը։


















































Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Արարատի գյուղերից մեկում 37-ամյա կինը մտել է տեղի միջնակարգ դպրոց, վնաuել է տնօրենի «BMW»-ն
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...