Գողերը մտել են ուրիշի տուն և թողել ծաղրական նամակ
Հնդկաստանի Տիրունելվելի քաղաքում գողերը ներխուժել են տուն և ծաղրել տերերին, հաղորդում է News 9 Live-ը։ Գողերը գտել են ընդամենը երկու հազար ռուփի (8650 դրամ)։ Տանը զարդեր կամ արժեքավոր իրեր չեն եղել։ Հիասթափված՝ գողերը որոշել են քննադատել տիրոջը աղքատ լինելու համար և թողել են ծաղրական նամակ։
Դրանում նրանք կոչ են արել տան տիրոջը գումար խնայել, եթե հանկարծ որոշեն էլի գալ նրան կողոպտելու համար։ Գողերը նշել են, որ գոնե այդպես իրենց հիմարացված չեն զգա։ Նրանք նաև գրել են, որ տան ներսում բազմաթիվ անվտանգության տեսախցիկներ կան, սակայն իմաստ չեն տեսնում դրանց մեջ. «միևնույն է, գողանալու ոչինչ չկա»։
Հեռանալուց առաջ գողերը վերցրել են տեսախցիկների կոշտ սկավառակը։ Այդ պատճառով նրանց դեռևս չեն գտել։ Նրանք ոչ մի հետք չեն թողել, բացի նամակից։

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...