Մահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար
«Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել Ռուսաստանի Դաշնության անվտանգությունն ու պաշտպանունակությունը խաթարող կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ։ Այս մասին հայտնել է RTVI-ը՝ հղում անելով կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին։
«Պաշտոնյայի գործողությունները, որոնք կատարվել են շահադիտական դրդապատճառներով, ուղղակիորեն խաթարում են քաղաքացիների անվտանգությունն ու երկրի պաշտպանունակությունը, պետք է հավասարեցվեն լրտեսությանը և դավաճանությանը, քանի որ դրանք իրենց էությամբ նաև ազգային շահերի դավաճանություն են»,- հայտարարել է Միրոնովը։
Նրա կարծիքով՝ նման հանցագործությունների համար պետք է սահմանվեն ամենախիստ պատժամիջոցները, այդ թվում՝ մահապատիժը։ Կից փաստաթղթերում նշվում է Չինաստանում, Վիետնամում և Թաիլանդում կիրառվող նմանատիպ պրակտիկան։ Չինաստանում «նման պատիժների հրապարակային կիրառումը հզոր կանխարգելիչ միջոց է», - RTVI-ը մեջբերում է բացատրական գրառումից։
Մահապատիժը՝ որպես պատժի բարձրագույն միջոց, պաշտոնապես գոյություն ունի Ռուսաստանում, բայց չի կիրառվում, քանի որ 1997-ին դրա նկատմամբ սահմանվել է անժամկետ մորատորիում:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից