Պուտինը Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը անվանել է օգտակար. նա ասել է, որ ՌԴ-ն չի ցանկանում վերադառնալ G8
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ իր հանդիպումը անհրաժեշտ և օգտակար էր։ Նա այս հայտարարությունն արել է India Today-ին տված հարցազրույցում, որի հատվածները հրապարակվել են հենց հեռուստաալիքի կողմից և մեջբերվել են ռուսական պետական գործակալությունների կողմից։
Նա նշել է, որ ամերիկյան առաջարկներում կան կետեր, որոնց հետ Ռուսաստանը համաձայն չէ։ «Ինչ-որ տեղ նրանք ասել են՝ այո, մենք կարող ենք քննարկել սա, բայց մենք չենք կարող համաձայնվել դրան», - ասել է Պուտինը, փոխանցում է TASS-ը։
«Հասնել նրան, որ հակամարտող կողմերը գան ինչ-որ կոնսենսուսի, հեշտ չէ», – նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երբ հեռուստաալիքի լրագրողները հարցրին, թե արդյոք Ռուսաստանը ցանկանում է վերադառնալ «Մեծ ութնյակի խումբ» (G8), Պուտինը պատասխանել է՝ «Ոչ»։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ «մի անգամ պատահել է», որ ինքը գործնականում դադարեցրել է մասնակցել G8-ի հանդիպումներին: «Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են G7-ի մաս կազմող երկրները իրենց անվանում G7: Ի՞նչ կա դրանում այդքան յուրահատուկ», - ասել է Պուտինը՝ հավելելով, որ դա «մնում է կարևոր հարթակ. նրանք աշխատում են, քննարկում են հարցեր և որոշումներ կայացնում»:

















































Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...