Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշան
Բացառված է, որ պատարագի ժամանակ չհնչի Վեհափառի անունը. որովհետև եկեղեցական կանոնը պահանջում է, որպեսզի մենք մեր արարողությունը անենք և որևէ աշխարհական չի կարող խառնվել դրա մեջ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահանա Պանֆյորովը՝ անդրադառնալով նրան, որ եկող կիրակի վարչապետն ուզում է պատարագի մասնակցել Գյումրիում ու իրեն ասել են, որ պատարագի ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնի։
Մենք չգիտենք՝ որ եկեղեցի է գնալու վարչապետը։ Ինքը միշտ հայտարարում է, այս դեպքում դեռ չի հայտարարել։ Ցանկացած անձնավորություն, ցանկացած հայ, որը նզովված չի, բանադրված, հեռացված չի եկեղեցուց, կարող է այցելել ցանկացած եկեղեցի, պատվել, որտեղ էլ որ կամենա, դա իր ազատ կամքն է, եկեղեցու դռներն էլ բաց են՝ անկախ նրանից, թե որևէ մեկի համար հաճո կամ անհաճո անձնավորություն է։
Բայց որևէ մեկը չի կարող միջնորդի, որպեսզի հայրապետի, թեմական առաջնորդի անունը չտրվի, կամ ճնշում բանեցնել։
Սովորաբար իշխանություններին լոյալ քահանաներ կան, հավանաբար, ԱԱԾ–ի աշխատողները գտել են, թե ովքեր են դրանք, իրենց են դիմել, ինձ չեն դիմել։
Մեր եկեղեցում ազատություն է, բնականաբար կարող են լինել նաև այս կամ այն գաղափարին, կամ այս կամ այն անձանց մոտեցումներին հարող քահանաներ, դա նորմալ է։ Օրինակ, տեր Ռուբենը չի թաքցնում դա, ասել է՝ «մեծարգո վարչապետ», բայց միաժամանակ Տեր Ռուբենը ասել է, որ 25 տարի կաթողիկոսի անունը տվել է, էլի կտա»,–ասաց նա։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...