Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
Նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:
ՀՀ քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել մեկամսյա կալանքը, 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք՝ 20-օրյա ժամկետով, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Խափանման միջոցները լրանալու ժամանակ Քննչական կոմիտեն երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը մերժվել է: Միայն մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն՝ բացակայելու արգելք»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:
Նշենք, որ դեպքը նոր չէ, տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին:


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Ով մեզ հետ չի, առնվազն դավաճան է
Գողերը մտել են ուրիշի տուն և թողել ծաղրական նամակ